Հերթը հասավ բանակինղ տեսնես «երկրապահ» Սասունն ի՞նչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ…


Հանրային ռադիոյին տված իր խայտառակ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բարձրացրել է բանակի վերանվանման հարցը՝ տարօրինակ համարելով այն, որ բանակի մասին խոսելիս ավելի հաճախ հնչում է «հայոց բանակ» արտահայտությունը, այլ ոչ թե «Հայաստանի Հանրապետության բանակ»: «Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք»,-հռետորական հարց է բարձրացրել Փաշինյանը՝ վստահեցնելով, որ հայերին բանակ պետք չէ. պետք է կարողանալ մեր հանդեպ գոյություն ունեցող ագրեսիվությունը կառավարել՝ նախևառաջ հասկանալով, թե որն է դրա գոյության պատճառը:Իսկ դրա պատճառը, ըստ նրա, մեր հագի կարմիր շորն է, որը ցուլերին գրգռում է:
«Հայոց» եզրի հանդեպ այս թշնամական պրոպագանդան ակնհայտորեն մեզ լավ տեղ չի տանելու, իսկ եթե ինչ-որ մեկն իսկապես չգիտի այս եզրույթի նշանակությունը, ապա հուշենք, որ այն ինքն իրենով փոխարինում է և՛ «Հայստան»-ին, և՛ «Հայաստանի Հանրապետություն»-ին, և՛ «հայերի» եզրույթին՝ հանդիասնալով հայ ժողովրդի ամբողջականությունն արատահայտող բառ:
Միաժամանակ խիստ տարօրինակ ու անընդունելի է թվում Փաշինյանի հարցադրումը՝ կապված ԱՄՆ-ի հայերի ու հայկական բանակի միջև կապի հետ: Այո՛, հայկական բանակը պետք է նաև ամերիկահային նույնքան, որքան՝ հայաստանցուն, պետք է ֆրանասահային նույնքան, որքան՝ երևանցուն, պետք է ռուսահային ճիշտ այնքան,որքան՝ ասենք Սյունիքի սահմանամերձ գյուղում ապրող գյուղացուն: Պետք է, քանի որ այդ բանակի գոյությունն է, որ թևութիկունք է դառնում սփյուռքահային, դրա շնորհիվ է, որ դրսի հայն իրեն անտեր, անհայրենիք չի զգում՝ունենալով հենարան իր բնօրրանում:
Հարց է ատաջանում՝ Հայաստանն ո՞ւմ հայրենիքն է՝ հայաստանցիների՞ միայն, թե՞ ողջ հայության: Եթե ՔՊ-ական իշխանությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը միայն հայաստանցիների հայրենիքն է, ապա այդ առումով գուցե Փաշինյանի ասածը տրամաբանված է, բայց եթե խելքները չեն գցել ու այն համոզմանն են, որ Հայաստանը ողջ հայերի հայրենիքն է, ինչպես ասենք նույն Իսրայելը՝ բոլոր հրեաների, կամ Ամերիկան՝ամերիկացիների, ապա Փաշինյանի բարձրացրած հարցն ամբողջովին դառնում է աբսուրդային, որը վայել կլիներ գուցե կամայական օտարին, բայց ոչ երբեք Հայաստանի վարչապետին:
Տեսնես «երկրապահ» Սասունն ի՞նչ կարծիք ունի այս հարցի վերաբերյալ…
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago