Վովան նայում ու հրճվում է. Արփինե Սարգսյանի շանսը

ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսանը, արձագանքելով հարցին՝ հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց ինքը դառնա նախարար՝ փոխարինելով այդ պաշտոնում ներկայումս աշխատող Վահե Ղազարյանին, բացասական պատասխան է տվել՝ լրագրողին մեղադրելով թեման շահարկելու համար. ինքը չունի նախարար դառնալու վերաբերյալ պլաններ:

Վերջին շրջանում բավական հաճախակիացել են խոսակցություններն այդ մասին, և հաշվի առնելով փաստը, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե նպատակ ունի՝ զտելու սեփական շրջապատը՝ ելնելով նաև, ըստ որոշ տեղեկությունների, աշխարհաքաղաքական օրենտացիայի հնարավոր փոփոխության խնդրից, դրանք հենց այնպես չեն շրջանառվում:
Իրականում, եթե օբյեկտիվորեն գնահատելիս լինենք Ոստիկանության ներկայիս աշխատանքը կամ դրա որակը, ապա փաստ է, որ այն բավական իջել է. երկրում ծաղկում է թմրաշրջանառությունը, սպանությունները դարձել են լրիվ սովորաան երևույթ, կրակում են գրեթե բոլորը՝ չկաշկանդվելով ոչնչից ու ոչ մեկից և այլն: Կարճ ասած՝ Վովան նայում ու հրճվում է՝ «Կերա՞ք, չաթլախնե՛ր» քթի տակ շշնջալով:
Իրավիճակն իսկապես անբավարար է, ինչն էլ, բնականաբար, ծնում է հարցեր: Ընդ որում՝ այդ հարցերը կարող են ծնվել ոչ միայն հասարակ քաղաքացիների ուղեղներում, այլև՝ նույն Ղազարյանի վերադասի կաբինետում: Ճիշտ է՝ Ղազարյանը համարվում է Փաշինյանին ամենահավատարիմ սուբյեկտներց մեկը՝ իշխանական բուրգում՝ լինելով նրա դասընկերը, բայց դե մի բան են անձնական կապերը, բոլորովին այլ բան՝ աշխատանքի ՕԳԳ-ն, որը ներկայիս նախարարի մոտ բնավ չի փայլում:
Ահա այստեղ է, որ հրապարակ է իջնում նրան փոխարինելու անհրաժեշտության մասին հարցը: Իսկ ո՞վ է ասել, օրինակ, որ Ալեն Սիմոնյանը քաղաքականապես վտանգավոր կարող էր լինել Փաշինյանի համար: Բայց մարդն արեց, չէ՞ իրենը, ու հիմա Ալենն ու հարսը կանգնել են փաստի առաջ:
Սահմանադրության փոփոխությունից հետո, որը պլանավորել է Նիկոլ Փաշինյանը, ասում են, սպասվում են լուրջ փոփոխություններ իշխանական թիմում, ուստի բնավ բացառված չէ, որ այդ փոփոխությունները վերաբերեն նաև ՆԳ նախարարությանը: Արփինե Սարգսյանը ձեռնտու կարող է լինել հատկապես աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության տեսանկյունից, քանի որ եթե Ղազարյանը համարվում է ռուսական ազդեցության տարր, ապա Սարգսյանը, ընդհակառակը, մոտ է կանգնած Արևմուտքին, ինչը կարող է վճռորոշ դեր խաղալ աղջկա կարիերայի զարգացման համար:
Այնպես որ՝ անկախ նրանից, թե ինչ պլաններ ունի Սարգսյանն իր ապագայի համար, նրան շուտով կարող են անել այնպիսի առաջարկ, որից հրաժարվելը պարզ անմտություն կլինի. ո՞ր մի զինվորը չի ցանկանում գեներալ դառնալ:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

6 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago