Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

 Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Վահրամ Խաչատրյանը իր վարած Mercedes 222 Maybach մակնիշի «003 HH 03» համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Արարատյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան փողոցի թիվ 34 տան քարե պարսպին ու երկաթե էլեկտրական դարպասին:

Վթարի հետևանքով Վ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վարորդի սթափությունը պարզելու համար քննիչի հանձնարարականով հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարն է՝ քաղաքապետը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

1 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago