Մխիթար սպարապետից սկսած մինչև Վազգեն սպարապետ ազգն իր հերոսին սպանեց, որ հետո սրբացնի


Կա արդյոք հայերից բացի մի այլ ազգ,ով երգ է ձոնում իր հերոսի մասին և ասում է «վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա»։ Արդյոք շատ են հայերի պես այլ ազգերը, ովքեր իր ժամանակի հերոսին, ինչպես Անդրանիկ զորավարին ,կենդանության օրոք ծանր մեղադրանքներում են մեղադրում,ով ստիպված փախչում ,ապաստան է գտնում օտար հողերում,հետո հարյուր տարի անց հերոսացնում են։
Շատ ետ չգնամ,Մխիթար սպարապետից սկսած մինչև Վազգեն սպարապետ ազգն իր հերոսին սպանեց, որ հետո սրբացնի։
Գարեգին Նժդեհի պես , իրավամբ, Ազգային Հերոսին ,երբ դավաճանի կարգավիճակով կագեբ ի պադվալում էր, մեկ հայ, գոնե սփյուռքից, ի պաշտպանություն Նժդեհի մեկ տող չգրեց։
Ազգը վայելում էր գեներալ Մանվելի տուշոնկի առասպելը, մինչև Մանվելն իրանցից պրծավ, իրանք էլ՛ Մանվելից ։Եվ ոչ մեկը մի ձայն չհանեց,թե այ մարդիկ էս մարդը հազար տարի անց հայրենիք է ազատագրել, հանձնել է իշխանությանը, թշնանուն էլ վազել է սովորեցրել, էս ինչ եք անում։ Ոչ մեկը, բացի Նորատ Տեր Գրիգորյանցից ու փաստաբանից։ Նայեք ձեր կողքերը,գնահատեք ձեր կողքին ապրող,քայլող մարդկանց ու տեսեք,թե որքան հերոսներ են ձեզ շրջապատում։
Իսկ բոլոր նրանք ,ովքեր ծնունդից ծնունդ հիշում են Անդրանիկ զորավարին կամ դեֆերամբներ ձոնում,երգեր գրում ստամբուլն արյան ծով դարձնելու և այլն,հիշեք Անդրանիկի հետևյալ խոսքը,
,Ամեն անգամ քնելուց առաջ գլուխդ բարձին դնելուց,քեզ հաշիվ տուր,ինչ լավ բան ես այսօր արել հայրենիքիդ համար,,
ՀԳ Սովորեք սիրելու ,գնահատելու , ներելու արվեստը
Փառքը Հիսուսինն է
Լևոն Բաղդասարյան,փաստաբան
 

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago