Սասուն Միքայելյանը զրոյացրել է իր հանրային իմիջը


Եռաբլուր այցելած Սասուն Միքյալեյանն է լրագրողների հետ զրույցում մեկնաբանել ԱԱԾ-ի կողմից ավելի վաղ տարածված այն հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը որոշել է Ադրբեջանին արտահանձնել փետրվարի 28-ին, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերված Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին: ԱԱԾ-ն հայտարարել էր, որ նման կերպ որոշել են բարի կամքի ժեստ անել Ադրբեջանին:
Սասուն Միքայելյանը, ինչպես պարզվել է, տեղյակ չի եղել ԱԱԾ-ի հայտարարութան մասին, իսկ երբ լրագրողից տեղեկացել է, ասել է՝ դա իր խնդիրը չէ. իր խնդիրը սահման պահելն է, պահում են: «Ամեն ինչի մեջ քթներդ մտցնում եք, ժողովո՛ւրդ»,-փնթփնթացել է Սասունն ու դատապարտել լրագրողներին:
Սասուն Միքայելյանի այսօրինակ ռեակցիան կամ պատասխանը չի կարելի անսպասելի համարել, քանի որ նա երբեք աչքի չի ընկել իշխանությունների քայլերին տրված համարձակ ու օբյեկտիվ գնահատականներով: Այն, ինչ որ արել են իշխանություններն ադրբեջանցի դիվերսանտի հետ, Հայաստանում լուրջ հարցեր է առաջ բերել, քանի որ այդ մեկ հոգուն, եթե նորմալ իշխանություն ունենայինք, հնարավոր էր մեր մի քանի գերու դիմաց միայն արտահանձնել: Այս դեպքում, ցավոք, հայկական կողմի բարի կամքը կրել է միակողմանի բնույթ, ինչը լրջագույն հարց է առաջ բերում՝ նկատի ունենալով Բաքվում պահվող մեր տասնյակ գերիների հանգամանքը՝ չհաշված Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության գործոնը:
Սասուն Միքայելյանն ուղղակի խուսափել է գնահատական տալ, քանի որ օբյեկտիվորեն անհնար է այս քայլը գովելի համարել այն էլ մի մարդու տեսանկյունից, որն իրեն ԵԿՄ-ի ղեկավար է կարգել՝ ստեղծելով հայրենիքի պաշտպանի հանրային իմիջ:
Բայց հարցից խուսափելը ևս պատասխան ու կեցվածք է, որ որևիցե կերպ չի նպաստում Սասուն Միքյալեյանի հանրային իմիջի բարելավմանը՝ իմիջ, որ վաղուց զրոյին է հավասարվել՝ իշխանական լափամանի հանդեպ Սասունի անհաղթահարելի սիրո պատճառով:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

4 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago