Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան

Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան: Սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը: Կոնսերվատորիայի շենքում հանգրվանելու է մի հերթական հյուրանոց, այսինքն` 600 տարի թուրքի աճեցրած գեղջուկների և վաշխառուների սերունդ հայախոսները կտոնեն հերթական հաղթանակը` հայրենավաճառ տականքների իշխանության շնորհիվ:

Ավարտվում է և շատ անփառունակ, մի փորձ` հայ ազգին հասցնելու երաժշտական մեծ արվեստի ավետիսը: Սա ազգային աղետի հերթական մի արար է, որն արժանանում է «ազգի» լուռ համաձայնության, իսկ իրականում` վերջնական ինքնասպանության:
Կոնսերվատորիայի շենքը հատուկ կառուցված է երաժշտական արվեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածվելու է մի հերթական անառականոցի։ Ազգը արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջև: Ցավալի է այս ամենը:
Չկա արցախցի, ով հրապարակավ դեմ է Արցախի հանձմանը, չկա գեներալ, ով դեմ է բանակի ոչնչացմանը, չկա երաժիշտ, ով դեմ է երաժշտական արվեստի ոչնչացմանը: Սա աղետ էլ չէ, սա ինքնակործանում է: Կոնսերվատորիայի փակման դեմ պետք է լիներ բոլոր, բոլոր երաժիշտների ընդվզում, բայց այն չկա: Ինչպես չկա ընդվզում պետականության կորստի դեմ: Ֆաշիստական այս ինքնանվաստացումը մի օր երեւի կավարտվի` հուսամ ոչ արտաքին նվաճման հետևանքով:
Այսօր կոնսերվատորիայի փակման դեմ բողոքող չկա` ստրուկը կերել է գրեթե բոլորին: Հասկանալի է, որ ազգակործան այս հերթական արարը ևս կպսակվի հաջողությամբ, ինչպես Արցախի հանձնումը և Հայաստանի տարածքների զիջումը: Մնացել ենք 10-15 հոգով, ովքերով սարսափած ենք այս սրիկայությունից և իրենց «երաժիշտ» համարող ոլորտի անհամար ոչնչություններից: Ակնհայտ է, որ կոնսերվատորիայի վերականգնումը` հայրենավաճառ տականքների հեռացումից հետո, միգուցե լինի նաև անհնար: Ոչ մեկին ոչ մի կոչ չեմ անում, քանզի ստրկացած ազգին նման կոչերով դիմելը անիմաստ է: Չեք ուզում դասական երաժշտություն, չեք ուզում Կոմիտաս, ուրեմն ապրեք թուրքական մուղամի տակ: Բայց միևնույնն է` Հայկը հաղթելու է Բելին, հայկական երաժշտությունը կվերածնվի, Խաչատուրյանը և Բաբաջանյանը, Սպենդիարյանն ու Միրզոյանը, մեր մյուս մեծերը կվերադառնան, իսկ հիմա` դավաճանների օրերն են, որոնց մենք հայերս, պետք է դիմանանք:
Աննա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago