Զարեհ Սինանյանին հունից հանել է Արցախի դրոշը


Ցյուրիխում հայերի հետ հանդիպումն առանց սկանդալ չի ավարտվել Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի համար, որը տեսնելով հանդիպմանը Արցախի դրոշը բարձրացրած սփյուռքահային, ափերից դուրս է եկել ու հայտարարել, թե հայ ժողովուրդը մերժում է նմաններին, քանի որ հայի այդ տեսակն անցյալին է պատկանում:
Զարեհ Սինանյանը շարունակում է քանդել Սփյուռքը՝ ժամանակ-առ ժամանակ հանդիպումներ անցկացնելով դրսի հայերի հետ: Որպես կանոն նրա հետ հանդիպման եկողների թիվը շատ չի լինում՝ չգերազանցելով մի քանի տասնյակը: Բայց նույնիսկ նման փոքրաթիվ հանդիպումների ժամանակ, Սինանյանը չի վարանում ի ցույց դնել իր պատկանելիությունը՝ ամեն անգամ հակահայկական հայտարարություններով հավատարմության երդում տալով Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են առհասարակ այս մարդու հետ հանդիպման գնում սփյուռքահայերը, եթե ապրիորի պարզ է, թե ինչ թեզեր է նա առաջ տանելու: Երևի այնքան անհավատալի է թվում Սինանյանի պահվածքը ոմանց, որ որոշ սփյուռքահայեր նախ ուզում են սեփական աչքով տեսնել՝ հավատալու շրջանառվող ահասարսուռ լուրերի իսկությանը: Տեսնում են ու հիասթափվում, տեսնում են ու փոշմանում, որ իրենց թանկ ժամանակը հատկացրել են մի մարդու, որի համար Արցախն անցյալ է, իսկ հայոց պահանջատիրության հետևից գնացողները՝ նախկիններին հավասար:
Միակ ճիշտ վարքագիծը, որ պետք է դրսևորել այս իշխանությունների ու նույն Սինանյանի նկատմամբ, արհամարհանքն է և ուրիշ ոչ մի բան:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

5 ժամ ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago