Իշխանությունները հասկացել են Վարդան Օսկանյանի հեռահար նպատակներն ու անցել թշնամու կողմը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մի շարք սադրիչ, վիճելի հայտարարություններով: Նա, օրինակ, անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործունեությանը՝ միտված Արցախի վերաբնակեցմանը, նրան մեղադրել է փարիսեցիության համար ու հայտարարել. «Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում. չսատարել այդ ջանքերին և այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ և զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով՝ փարիսեցիության տպավորություն է թողնում»:
Այն, որ իշխանությունները նեղվում են Օսկանյանի գործունեությունից, նորություն չէ: Ողջ խնդիրն այն է, որ Օսկանյանի նպատակները բացարձակ հակառակ են ՔՊ-ական իշխանություների գերնպատակներին, որոնցից ամենագլխավորը Արցախի հարցը հավերժորեն թաղելն ու Ադրբեջանին գլխացավանքից ազատելն է: «Չկա հայ, չկա պրոբլեմ» բանաձևը, որ ցեղապսան թուրքերն են դեռ 20-րդ դարասկզբին երկնել,այսօր գործնականում փորձում է կյանքի կոչել ոչ միայն թշնամին, այլև, որ իրապես ողբերգություն է, հայաստանյան իշխանությունները, որոնց համար Արցախը մշտապես եղել է բալաստ, որից հաջողությամբ ազատվեցին 2020-ին, իսկ հիմա էլ ջանում են թեման առհասարակ չարծարծել, որպեսզի իբր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Մինչդեռ իրականում թշնամին մինչև ատամները զիված սպասում է հարմար առիթի՝ մեկ հարվածով լուծելու Հայաստանի հարցը:
Օսկանյանի ջանքերը՝ ցանկացած գնով հասնելու արցախահայերի վերադարձին Արցախ, կարևոր նախապայման է՝ արցախյան պայքարի էջը չփակելու: Եթե հաջողվի մարդկանց վերադարձնել իրենց տները, ապա կստացվի, որ հետ ենք վերադառնում ԽՍՀՄ-ի ժամանակներին. այն ժամանակ ևս արցախցիներն Ադրբեջանի ԽՍՀ-ի քաղաքացիներ էին, բայց ապրում ու արարում էին իրենց պապերի հողում, ինչն էլ թույլ տվեց Հայաստանին պատեհ պահին Արցախը դե ֆակտո անկախացնել, ընդլայնել ԼՂԻՄ սահմաններն ու տասնամյակներ ի վեր այդ նվաճումը պահպանել: Հետևաբար՝ Օսկանյանի ջանքերն ունեն հեռահար նպատակներ:
Մինչդեռ ՔՊ-ական իշխանության դիրքորոշման պատճառով հարվածի տակ է հայտնվում, փաստորեն, Սյունիքը. թուրքերը մտադիր չեն բավարարվել Արցախի կլանմամբ, այլ ունեն նպատակ՝ ճեղքելու Հայաստանի հարավն ու երկիրը կա՛մ ոչնչացնել, կա՛մ ամորձատել այնպես, որ երբեք հնարավոր չլինի կենսունակ պետոթյուն ունենալ:
ՔՊ-ական իշխանության համար, անկասկած, Հայաստանի կենսունակության հարցը խիստ երկրորդական է, քանի որ առաջնայինն իշխանության պահպանումն է: Համաշխարհային համապատասխան կենտրոնները պատրաստ են երաշխավորել Փաշինյանի իշխանության անընդհատությունը միայն մեկ պայմանով՝ ստանձնած պարտականությունների կատարման՝ անկախ հայ ժողովրդի համար ունենալիք հետևանքներից:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

5 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago