Երբ ենք պահանջատեր լինելու, երբ ենք հայրենատեր լինելու ու ցավելու մեր կորուստների համար, երբ ենք ապրելու` որպես գիտակից ազգ, ե՞րբ….

Ամբողջ հայության ջանքերով ու ներդրումներով է կերտվել Արցախի Հանրապետությունը։ Երեսուն տարիների ընթացքում կառուցվել, վերանորոգվել են հազարավոր շենք_շինություններ, պետական ենթակառուցվածքներ, բարեկարգվել են ճանապարհներ, դպրոցներ, համալսարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, թանգարաններ…մեր աչքի առաջ օր օրի ծաղկել ու փթթել է Արցախը։

Հիրավի` Արցախը կառուցվեց ու բարգավաճեց մեր` շարքային քաղաքացիներիս զրկանքների, զոհողությունների գնով նաև։
Արցախը մոխիրներից վերհառնեց, կայացավ որպես երկիր իր անհրաժեշտ համակարգերով ու…. հանձնվեց թշնամուն` մարդամեկի թեթև ձեռքով։
Երբ մի պահ պատկերացնում ես ինչեր մնացին թուրքին, մնում ես կարկամած։ Մեր ամբողջ հոգևոր, նյութական, մշակութային հարուստ ժառանգությունը մնաց թուրքին։ Ոչինչ չփրկվեց` ոչ թանգարանային նմուշներ, ոչ գրքեր, ոչ արխիվ թեկուզ` հեռուստատեսության, ոչ իրեղեն արժեք ներկայացնող որևէ ինչք։
Անընդհատ մտածում եմ` եթե այս աղետն էր մեզ սպասում` ժամանակին եթե միայն պետական մակարդակով կազմակերպեին այդ ամենի տարհանումը…
Պատերազմի ժամանակ և հետո Արցախում քաոս էր, կատարյալ քաոս…Ժողովուրդը անտերության էր մատնված` պատերազմից բզկտված, սովալլուկ ու հյուծված, չգիտեր ինչ աներ, ինչ էր սպասում իրեն։ Ամեն մեկը մտածում էր ինչպես փրկվեր, սաստիկ վտանգավոր էր այդ օրերին Արցախում անզեն մնալը, մանավանդ որ թուրքերը ներխուժել էին գյուղերն ու քաղաքները։ Բայց պատկան մարմինները` նախարարներ, պատգամավորներ և պետական այլ այրեր, յուրաքանչյուրն իր մասով պետք է պարտավորված զգար ինչ_ որ բան փրկելու, չէ որ իրենք պատասխանատվություն էին կրում այդ ամենի համար, որքան էլ վտանգավոր լիներ։ Թեպետ հասկանում եմ նաև, որ ոչ մեկի աչքին ոչինչ չի էլ երևացել, մարդիկ ցնցման մեջ էին, քանի որ պիտի լքեին Արցախը։ Թեև դա էլ արդարացում չէ, քանի որ մենք 2020թ պատերազմ ենք տեսել և պիտի նախապես այդ ամենի մասին մտածեինք։
Իմ հարգելի հայրենակիցներ` Հայաստանում, Սփյուռքում ապրող, գիտեմ ձեր սիրտն էլ է ցավում Արցախի կորստի համար, բայց երանի տեր կանգնեիք, երանի չթողեիք, որ թուրքը` բարբարոս տեր կանգներ մեր հայրենիքին։ Այն թուրքը, որ բնաջնջել է Արևմտյան Հայաստանը, կոտորել Սումգայիթի, Բաքվի, Արցախի հայերին խոշտագումների ու անմարդկային ստորացումների ենթարկել հայ ժողովրդին(ողջ_ողջ քերթել մարդկանց, ողջ_ողջ անդամահատել, լցրել գոմերը այրել, բռնաբարել հայ կանանց ու հոշոտել, և այլ բազում կտտանքների ենթարկել) տիրացել մեր տարածքներին ու հոգևոր, նյութական հարստություններին։ Այսքանից հետո, մենք պարտք ու պահանջ չունենք թուրքից, ինչպես տեսնում եմ, միթե քիչ էր ու է պարբերաբար իրականացվող ցեղասպանություններն ու հայրենիքի հանձնումը։ Իմ գիտակցությունը սա չի ընդունում։ Ավելին, դեռ Հայաստանում կան մտավորականներ, որ թուրքի հետ բարեկամություն են ուզում։
Երբ ենք պահանջատեր լինելու, երբ ենք հայրենատեր լինելու ու ցավելու մեր կորուստների համար, երբ ենք ապրելու` որպես գիտակից ազգ, ե՞րբ….
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

6 օր ago