Տեռո՞ր, թե՞ բեմադրություն


Նոր Նորքի քաղմասում կատարվածը, երբ մի քանի հոգի մուտք էին գործել բաժին՝ սպառնալով նռնակի գործադրմամբ պայթեցնել տեղանքը, հանրային լայն արձագանք է ստացել. Հայաստանը մի երկիր է, որտեղ բնավ ամեն օր չէ, որ կարող են նման բաներ տեղի ունենալ:
Հայաստանի վիճակը ներկայումս, ինչ խոսք, բավական էքստրաօրդինար ու էքստրեմալ է: Իշխանությունների օրակարգում Տավուշի գյուղերի հանձնումն է, մինչդեռ հայտնի է, որ այդ սցենարին դեմ են հանդես գալիս ոչ միայն տավուշցիները, այլև ողջ հանրությունը՝ կասկածելով իշխանությոններին Ադրբեջանի հետ գործարքի գնալու մեջ:
Տեղի ունեցած տեռորը, եթե կարելի է այդպես ասել, ըստ էության, հետևանք է իշխանություների վարած քաղաքականության: Բայց հանրության շրջամում այժմ տարածվում է մի տեսակետ, ըստ որի՝ տեղի ունեցածն իրականում իշխանական բեմադրույթուն է եղել, որի նպատակը Հայաստանը ոստիկանապետության անդունդը գլորելն է: ՔՊ-ականներն իրենց մեկնաբանություններում չեն վարանում ընդգծել, որ ներքին վերահսկողության հարցն այսօր ամենակարևորն է, քանզի արտաքին մարտահրավերներին դիմակայելուց առաջ պետք է նախ կանխատեսելիություն հաստատել երկրի ներսում: Պետք է նկատել, որ այդ կանխատեսելիությունը հատկապես այսօր պետք է իշխանությանը, որը չունի այլևս սոցիալական հենարան, որի հենակետը դարձել են բացառապես ուժային կառույցները:
Ասում են՝ իշխանությունների նպատակն է եղել ստեղծել ալիբի հետագա գործողությունների արդարացման համար՝ բոլորին ու ամեն ինչ տոտալ վերահսկողության տակ առնելու նպատակով: Այսինքն՝ ներկայիս իշխանությունները որոշել են գնալ նախկինների ճանապարհով, երբ տխրահռչակ ծերուկ Վովան Հայաստան էր բերել գաղտնալսման այնպիսի գերժամանակակից սարեր ու սարքավորումներ, որոնց աչքից ու ականջից պլստալ չէր կարող նույիսկ մի մոծակ:
Անկախ ամեն ինչից փաստ է, որ Հայաստամում ներքին մթնոլորտը բավական լարված է, ինչը քաղաքական առումով իրական մարտահրավեր կարող է դառնալ իշխանությունների համար:
Համաշխարհային պատմությունը հուշում է, որ երբ որևիցե իշխանություն սեփական գոյության հարցում սկսում է ապավինել բացառապես ուժային կառույցներին, մի գեղեցիկ օր հասարակությունը սրբում-տանում է այդ իշխանությանը, եթե, իհարկե, իրական առաջնորդներ են գտնվում: ՔՊ-ական իշխանությունների խնդիրը թերևս հենց այդ առաջնորդների ծնունդն վիժեցնելն է, հասարակական-քաղաքական պրոցեսները ցանկալի հունով ուղորդելը:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

3 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

3 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

4 օր ago

ՔՊ-ական պատգամավորն ակամա ինքնախոստովանությամբ է հանդես եկել

Հասկանալով, որ օբյեկտիվորեն հանրության շրջանում շատ մեծ է իշխանություններից ունեցած հիասթափությունը, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի»…

6 օր ago

Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խորը փոսի մեջ ենք ազգովի հայտնվել

Աննախադեպ բան է տեղի ունեցել. Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոտեցումները դատապարտող…

6 օր ago

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է…

Արդեն մի քանի շաբաթ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ վատացել…

7 օր ago