ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Ապրիլի 1-ից ԱՄՆ-ում իր աշխատանքն է սկսել Հանրային Հեռուստատեսության մասնաճյուղը, որն իր հաղորդումները հեռարձակելու է First Channel America անվան ներքո:

Հեռուստատեսության նպատակի մասին ամենաանկեղծն իր ուղերձում արտահայտվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նշելով «ապատեղեկատվության (նիկոլի իշխանության դավաճանության բացահայտման) դեմ պայքարը»:
Թե ո՞ւմ անուղղակի վերահսկողության տակ է աշխատում First Channel America-ն դժվար չէ հասկանալ:
Հեռուստատեսության գործադիր տնօրենն է Արաքսի Սիմիդյանը՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրը, որն ի դեպ ԱՄՆ-ում գրանցված Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գանձապահն ու ֆինանսական հարցերով գլխավոր տնօրենն է: 2021 թվականի հունվարին Լոս Անջելես կատարած այցի ժամանակ հենց նրա մոտ էր հյուրընկալվում ՀՀ վարչապետի կինը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Ի դեպ, ԱՄՆ-ում «Իմ քայլը» հիմնադրամը գրանցված է նրա տան հասցեի վրա:
Այս բացատրությունից հետո պարզ է դառնում, թե ինչպե՞ս և ո՞ր նպատակով է Հանրային հեռուստատեսության մեջ աշխատրանքային փորձ ունեցող ու այսօր Լոս Անջելեսում հաստատված շնորհալի մարդկանց անտեսելով, հեռուստատեսության բնագավառից միանշանակ հեռու, մասնագիտությամբ հոգեբան և մինչև օրս ընտանեկան խնամակալական ընկերությունում աշխատող հենց Արաքսի Սիմիդյանին վստահվում First Channel America-ի ղեկավարությունը:
Ռոբերտ Մարգարյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը չի ցանկանում տեսնել իրականությունը

Հարցին՝ դուք փաստեր ունե՞ք այն մասին, որ Սրբազան շարժումը կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ, ՔՊ-ական…

6 ժամ ago

«Կարգին Հայկոն» լպրծուն կեցվածք է որդեգրել

Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն» է ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկել՝ մի կողմից՝ իշխանություների հասցեին հնչեցնելով բացասական…

1 օր ago

Իրանի փոխնախագահը հաստատել է Ռայիսիի և նրա պատվիրակության անդամների մահվան լուրը

Իրանի փոխնախագահ Մոխսեն Մանսուրին հաստատել է ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա պատվիրակության…

2 օր ago

Ծակքարեցի ՔՊ-ականի մոր ոդիսականը. ինչպե՞ս կոպեկ-կոպեկ հավաքել 230000 դոլարը

Մինչ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներում փորձում է իր քաղաքական ուժի կամ «նոր» Հայաստանի գովազդն անել՝…

5 օր ago

«Հայաստան» դաշինքից պատգամավոր Գեղամ Նազարյանն իսկական դեբոշ է սարքել

Կիրանցում խայտառակ միջադեպ է գրանցվել: Մինչ տեղացիները փորձել են դեմարկացիա կամ դելիմիտացիա կոչված խեղկատակությանն ընդդիմանալ՝…

5 օր ago

Հերթական կեղծ ընդդիմադիրը

Ընդդիմադիր կուսակցությունները կարծես թե վերջնականապես կողմնորոշվել են «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նկատմամբ բռնած դիրքի հարցում:…

6 օր ago