ՔՊ-ականները Հայաստանն ուզում են նստեցնել ադրբեջանական գազի ասեղին

Օրերս Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը կարող է ու պիտի Ադրբեջանինց գազ գնի՝ դիվերսիֆիկացնելով իր էներգետիկ անվտանգությունը: Հետո այդ խայտառակ միտքը սկսեցին պրոպագանդել մյուս ՔՊ-ականները՝ ուրվագծելով այն խաղաղության դարաշրջանին բնորոշ գծերը, որը փորձում է Փաշինյանը կառուցել Հայաստանի շահերի հաշվին՝ հզորացնելով Կովկասում Թուրքիայի ազդեցությունը:

Երբ Ադրբեջանի հետ եղբայրանալու մասին են խոսում բանակի հետ կապ չունեցող ՔՊ-ականները, որոնցից շատերի կենսագրությունը սկսում է 2018-ից, ինչ-որ տեղ հասկանալի է թվում, բայց երբ որ այդ մասին սկսում են քարոզել ռազմական անցյալ ունեցող իշխանական գործիչները, ա՛յ դա արդեն չի լինում մարսել:
Ադրբեջանից գազ գնելու «հմայքների» մասին է սկսել պատմել, մասնավորապես, ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը, որը, ինչպես և Սասուն Միքայելյանը, համարվում է բանակին մոտ գտնվող գործիչ: Կոնկրետ Մելքոնյանը ունի գեներալի կոչում, իսկ 44-օրյայի օրոք իր «լայվերում» վստահություն էր հայտնում, որ չզիջելով մեկ թիզ անգամ՝Հայաստանը կարող է հաղթանակ տոնել ռազմաճակատում:
«Այսօրվա թշնամին կարող է վաղը լավ բարեկամ դառնա․Ադրբեջանի գազի կարիքը հիմա մենք չենք զգում, իրանք կարող է խնդրեն՝ ասեն խնդրում ենք գազը մեզնից առեք»,-հայտարարել է Մելքոնյանն ու հռետորական հարց ուղղել՝ հիմա մենք այլընտրաք պիտի՞ ունենանք, թե՞ չէ:
Ցավն այն է, որ նման հայտարարություն հնչում է մի իշխանավորից, որը գեներալ է համարվում: Ընդ որում՝ բոլորը գիտեն, որ Մելքոնյանն իր բարեխղճությամբ երբեք աչքի չի ընկել ծառայության ժամանակ՝ հանդիսանալով կոռուպցիայի լրջագույն աղբյուր ու հարստանալով հենց բանակի հաշվին: Իշխանափոխությունից հետո անցավ նորելուկների կողմը՝ պահպանելու իր ունեցվածքը՝ թքելով սեփական ուսադիրներին:
Բայց արդյոք օբյեկտիվորեն Մելքոնյանի, Ալեն Սիմոնյանի ու այլ ՔՊ-ականների կողմից ներկայումս ակտիվորեն գովազդվող գաղափարը կարո՞ղ է հուսալի կամ օգտավետ համարվել Հայաստանի համար:
Բոլորիս աչքի է առաջ է, թե ինչպես Արցախին նախ՝ զրկեցին էներգիայից, հետո՝ ենթարկեցին բլոկադայի՝ ստիպելով արցախցիներին լքել իրենց հայրենիքը: Արդյոք Ադրբեջանի ռազմավարական պլանները սահմանափակվո՞ւմ են Արցախի կլանմամբ, չէ՞ որ Թուրքիայի հետ նրա միացմանը խանգարում է նախևառաջ Հայաստանը՝ իր ներկայիս տարածքով ու աշխարհագրությամբ: Միայն ծախվածը կամ աշխարհաքաղաքականությունց ոչինչ չհասկացողը կարող է պնդել, թե Բաքվի պլաններում չկա Հայաստանին կուլ տալը: Չնայած աշխարհաքաղաքականության գիտակ լինել պետք էլ չէ. իր հայատյաց ծրագրերի մասին Բաքուն խոսւոմ է անթաքույց կերպով՝ Երևանը համարելով Էրիվան, Սևանն էլ՝Գյոյչա և այլն:
Եթե իսկպաես վաղը Հայաստանը ռուսական կամ իրանական գազի փոխարեն սկսի ձեռք բերել գլխավորապես ադրբեջանականը՝ իր էներգետիկ անվտանգությունը վստահելով թուրքին, ապա հեռավոր 90-ականները կթվան հաճելի երազ, քանի որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնի՝ Հայաստանը գցելու էներգետիկ ճգնաժամի մեջ, քայքայելու տնտեսությունը, իսկ հարմար առիթի դեպքում նաև հարձակվելու:
Ադրբեջանը կամ Թուրքիան, լինելով հայատյացության վրա վեր խոյացող պետութւուններ, չեն կարող երբեք Հայաստանի համար դիտարկվել որպես իրական այլընտրանք կամ որևիցե տեսակի դիվերսիֆիկացիայի աղբյուր: Այս երկուսի նպատակը բացառապես տարածաշրջանից հայի ոտքը կտրելն ու մեկ միասնական պետություն դառնալն է: Դա է թելադրում թուրանական կոնցեպտը, որի սպասարկմամբ զբաղված է թուրքական պետությունը, և որը սկսել է նյութականանալ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Միասնական թեկնածուի նկատմամբ տրիբունալի խորհրդի որոշումը պետք է վերջնական դառնա.Արշակ Կարապետյան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, Հայաստանի իշխանությունները մի շարք ոչ կոմպետենտ քայլերի արդյունքում երկիրը մտցրել…

4 ժամ ago

Ապագա վարչապետի անձի շուրջ խոսակցություները դեռևս ժամանակավրեպ են

Բոլորի համար անսպասելի կերպով մայիսի 9-ի հանրահավաքին Բագրատ սրբազանը առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:…

6 ժամ ago

Ի՞նչն է կաշկանդում արցախցիներին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է ձնագնդի նման մեծանալ, ընդլայնվել: Դրան միանալու մասին է հայտարարել…

2 օր ago

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

«Ուզում են ոչ լեգիտիմ մարիոնետային իշխանության հաստատում ՀՀ-ում և ՀՀ ինքնիշխանության, պետականության դե ֆակտո լուծարում…

3 օր ago

Նիկոլ Փաշինյանը մի օր սա է ասում, մի օր՝ նա. ո՞ր դեպքում է նա ստում

«Արձագանքելով դիտարկմանը՝ 2021 թվականին հայտարարել էիք՝ ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի և Ղազախի այդ…

3 օր ago

Ինչո՞ւ են իշխանությունները փորձում տավուշյան շարժումը կապել Քոչարյանի անվան հետ

Իր կողմից հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը գնահատականներ է հնչեցրել հայ հոգևորականների հասցեին՝ նրանցից շատերին համարելով…

4 օր ago