Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հղած իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հատկապես շեշտադրել է այն միտքը, որ որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է կամ ոչ բավարարա որակի կրթությունը:
Աղքատության թեման Փաշինյանը բնավ առաջին անգամ չէ, որ նման տեսանկյունից է մեկնաբանում՝ ջանալով, ըստ էության, իշխանությունների ուսերից թոթափել սոցիալ-տնտեսական վիճակի համար ունեցած պատասխանատվությունը:
Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորը նույն կերպ մտածեին, ինչ՝ Փաշինյանը, ինչպիսին կլիներ այսօր Հայաստանը:
Օրինակ՝ հաստատ կարելի է պնդել, որ ո՛չ ՔՊ-ն, ո՛չ էլ նրա առաջնորդն իշխանոթյան չէին լինի, քանի որ 2018-ին կատարվածի հիմնական պատճառներից մեկը երկրում առկա աղքատության հարցում այն ժամանակվա իշխանությունների ունեցած մեղքի հանրային գիտակցումն էր: Ինքը՝ Փաշինյանը, հրապարակներում Սաշիկին ու մյուս իշխանամերձ սուբյեկտներին էր մեղադրում երկրում առկա սոցիալական խնդրների համար՝ հայտարարելով, թե քաղաքական վերնախավի փոփոխությունից անմիջապես հետո թալանի վերադարձի միջոցով ինքը լուծելու է բոլոր սոցիալ-տնտեսական խնդիրները՝ վերացնելով առաջին հերթին հենց աղքատությունը:
Իշխանափոխությունից անցել են երկար տարիներ, աղքատությունը վերացե՞լ է, որքան է այսօր կազմում նույն կենսաթոշակը կամ նպաստները որքան են՝ հաշվի առնելով սպառողական գների իրական մակարդակը: Կամ մի՞թե աշխատավորների իրավունքներն են դարձել առավել պաշտպանված, աշխատանքային պայմաններն էլ՝ լավը: Այսօր լավ աշխատանք ունեն կամ իրենց սոցիալական ստատուսից գոհ են գրեթե բացառապես ՔՊ-ականները կամ նրանց հետ աֆիլացված անհատները: Օրինակ՝ ուժայիններն իսկապես չունեն կյանքից բողոքելու հիմքեր, քանի որ պարբերաբար նրանց աշխատավարձերը բարձրացնում է իշխանությունը՝ սեփական աթոռն առավել անսասան դարձնելու համար: Հիմա ի՞նչ, երկրում ամենաուսյալները միայն ոստիկաններն ու պարեկնե՞րն են…
Իրականում կրթության ու սոցիալական վիճակի միջև իրական կապը Հայաստանում խաթարված է. գիտնականներին ու ասենք մանր վաճառականներին դրեք իրար կողք ու համեմատեք, տեսեք՝ ով որքան եկամուտ է ստանում ամսական կտրվածքով: Կամ ասենք սննդի առաքիչների ու ուսուցիչների եկամուտները դրեք կողք կողքի ու տեսեք, թե որ շերտն է այս երկուսից առավել ապահով կյանքով ապրող: Նման համեմատությունների պակաս չկա թերևս, բաց ամենացցուն փաստարկը նույն ՔՊ-ականների ներկայիս կյանքի որակն է. նրանցից շատերը թերուս են ցայսօր, բայց ոչ ոք այսօր չունի սոցիալական խնդիրներ:
Source: USAArmenia
Թեգերաղքատություն Այսօր իշխանություն կրթություն Որքան սոցիալական Փաշինյան
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
Առաջին բանը, որ սափրված Փաշինյանն արել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Արագածի գագաթներ պատկերող լուսանկարը հրապարակելն …