Չորեքշաբթի , 24 Հուլիսի 2024

Պահը հասունանում է. ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում դուրս գալ մարտի

Տավուշում ժողովուրդը շարունակում է պայքարել սեփական ինչքը, տունը, եկեղեցին թուրքին չզիջելու համար՝ կռիվ տալով բիրտ ուժի ու անօրինականության դեմ, որ գործադրում է պետությունը սեփական քաղաքացիների նկատմամբ: Պայքարի վերջը կարծես թե չի երևում, քանի որ դատելով ամենայնից՝ ինքն իրեն որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը չի պատրաստվում հաշվի նստել սեփական ժողովրդի հետ:

Այս իրավիճակը, որ հետզհետե պատային է դառնում, ծնում է պայքարը քաղաքականի վերածելու անհրաժեշտության մասին միտք, քանի բոլորն են այսօր խոստովանում՝ խնդիրն իրականում ոչ թե Տավուշում է, այլ՝ Երևանում:
Ահա այստեղ է, որ գալիս է քաղաքական ընդդիմության գործելու հերթը՝ ընդդիմություն, որը, մեղմ ասած, անհամասեռ է ու բզկտված: Անցյալի դառը փորձը ցույց է էտվել, որ փողոցային պայքարը, որքան էլ բազմամարդ լինի, չի հաջողում, ընդդիմությունը չի կարողանում նախկինում հեղափոխական, իսկ հիմա իշխանություն դարձած երիտասարդների կիրառած գործիքակազմերի օգնությամբ, մեթոդաբանությամբ իշխանություն վերցնել: Արդյոք գոնե հիմա, երբ նահանջելու տեղ այլևս չկա, ընդդիմությունը մշակե՞լ է այն բանաձևը, որը կարող է երաշխավորել որևիցե հաջողություն փողոցային պայքարում: Ընդ որում՝ փողոցի գործոնը չափազանց էական է լինելու նույնիսկ այն դեպքում, եթե կա ծրագիր իշխանափոխություն անել ԱԺ-ի օգնությամբ:
Այս ընթացքում ինչ առաջարկ ասես, որ չի հնչել տարբեր ընդդիմադիր շրջանակների կողմից՝ Ազգային հպարտության տրիբունալից՝ «հայկական Նյուրնբերգ», կախաղանից՝ քառատում: Բայց այդ բոլոր առաջարկները վերաբերում են հետփաշինյանական դարաշրջանին, իսկ թե ինչպես պետք է այդ դարաշրջանը մոտեցենլ իր մայրամուտին, կարծես թե ոչ ոք չի ասում:
Ակնհայտ է, որ Տավուշը շանս է ընդդիմության համար՝ քաղաքական ձևակերպում տալու հանրային պահանջին: Գուցե սպասում են, որ շարժումն ավելի ծավալվի, ավելի մարդաշատ դառնա՝ ընդգրկելով ազգաբնակչութան հիմնական մասին, բայց պետք է նկատի ունենալ նաև հայ հանրության կամ հայ ժողովրդի ազգային հոգեբանությունը. դեռ Չարենցն էր խոստովանել, որ համախմբվածության բացակայությունն է մեր հիմնական ազգային պրոբլեմը՝ կոչ անելով մեկտեղվել:
Ի՞նչ է լինելու, եթե տավուշյան իրադարձությունները մարեն-գնան կամ շարունակվեն, բաց մարդաշատ չդառան: Արդյոք ընդդիմությունը որևիցե քայլ չի՞ անելու՝ իրական դաշտում, հողի վրա ձեռնոց նետելու Հայաստանը ներսից կրծող իշխանություններին: Իսկ գուցե ոմանց ձեռք է տալիս պատգամավորի կարգավիճակը կամ պատգամավորական ոչ նվազ աշխատավարձը: Սրանք հարցեր են, որոնք ծնվում են շատերի գլխում իրականությանը նայելիս ու Հայաստանի ապագան նայելիս: Հուանք, որ պատասխանը կհնչի ժամանակին ու ոչ ուշացած, քանի որ հակառակ դեպքում, ամեն ինչ անիմաստ կլինի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայ-ամերիկյան հարաբերություններում հասունանում է ճշմարտության պահը. ո՞րն է Վիքերի օրակարգը

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպում է ունեցել …