Երկուշաբթի , 2 Դեկտեմբերի 2024

«Կարգին Հայկոն» լպրծուն կեցվածք է որդեգրել


Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն» է ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկել՝ մի կողմից՝ իշխանություների հասցեին հնչեցնելով բացասական գնահատականներ, մյուս կողմից՝ խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» ու իր միջև հարաբերություններից: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով շարժումն ու պատրաստակամություն հայտնելով հանդիպել Բագրատ սրբազանի հետ՝ Հայկոն միաժամանակ խուսափել է հստակեցնել՝ արդյոք իր գլխավորած ուժը կմիանա՞ պայքարին, թե՞ ոչ: «Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեև խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։ Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի Ժողովրդական շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը»,-գրել է «Նոր ուժի» առաջնորդը:
Հայկոն իր այս գրառմամբ բացահայտել է, թե ինչու է որոշել շարժման հասցեին ջերմ խոսքեր շռայլել՝ առանց, սակայն, հստակեցնելու իր քաղաքական ուժի՝ շարժմանը միանալ-չմիանալու հարցը: Նրան վախեցրել է Հանրապետութան հրապարակում մայիսի 9-ին կայացած մոտ 100000-անոց հանրահավաքը. հասկացել է, որ իրավիճակ է փոխվել երկրում, և որ կարող է գնացքը հանկարծ բաց թողնել, եթե չկոնկրետացնի գոնե իր անձնական վերաբերմունքը՝ շարժման վերավերյալ:
Բայց ինչո՞ւ է նա խուսափել ուղիղ տեքստով հայտարարել, որ իր «Նոր ուժը» միանում է շարժմանը:
Հայկոն ակնհայտորեն փորձել է «կռուտիտի» տեղ թողնել: Քանի որ նա դեռ վստահ չէ, որ շարժումը կարող է հաղթել, ուստի փորձել է բոլոր կամուրջները Փաշինյանի հետ չայրել: Եթե կհաղթի շարժումը, ինքը սևերես չի լինի, քանի որ հասցրել է հանդես գալ համապատասխան ֆեյսբուքյան գրառմամբ, իսկ եթե տապալվի, ապա շատ չի տուժի, քանի որ «Նոր ուժը» գոնե առայժմ չի միացել շարժմանը:
Կարգին Հայկոն լպրծուն քաղաքական գործչի դասագրքային օրինակ է, որի համար միակ իրական արժեքն իր կարիերան է, բայց ոչ երբեք ճշմարտությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ ցույց տվեց հոկտեմբերի 2-ը

Ընդդիմության կողմից վաղօրոք խոստացված հոկտեմբերի 2-ի հանրահավաքը վերջապես կայացավ: Այն, իհարկե, մարդաշատ չէր, եթե չասենք, …