ՔՊ ձկները սկսել են խոսել «վիրուչկեքի» թաքստոց՝ Գեղարքունիքում
Գեղարքունիքի մարզի ուժային կառույցի մեր հավաստի լրատուն հայտնեց, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ քաղաքներից մեկում, մասնավոր սեկտորում նկուղային հարկ է վարձակալվել՝ 4 տարի առաջ, որը հիմնվել է մարզի նախկին մարզպետ՝ Գնել Սանոսյանի խորհրդով։
Նպատակը մարզի չինովնիկներից «վիրուչկեքի» հավատագրումն է եղել՝ բոլորի աչքից հեռու։ Ըստ մեր լրատուի, այս կոռուպցիոն սխեմայի համակարգողը մարզի ժուլիկ տղաներից մեկն է, ով Գնելի և նրա եղբոր՝ Հենզելի հորդորով, 2018թ-ին ՌԴ-ից վերադարձել է Հայաստան ու կամավոր դարձել Սանոսյան եղբայրների հավատարիմ քութիկը։
Վերջինս, տարիներ անց,երբ Գնելն արդեն նախարար էր, Գեղարքունիքի մարզից բացի, իր հանցավոր գործունեության շրջանակում ընդգրկել է ՀՀ բոլոր մարզերը, ում հաջողվել է միլիոնավոր դոլարներ դիզել՝ հօգուտ գործող ՏԵԿ նախարար Գնել Սանոսյանի անձնական գանձարանի։
Ըստ մեր նույն լրատուի, այս ստվերային, անձնական հարկային գործարքը գաղտնազերծել է միջին մի պաշտոնյա, ով միշտ դժկամությամբ է հարկվել, սակայն անզոր է գտնվել ընդդիմանալ ՔՊ-ին։
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները, վերջերս, մամուլի էջերում հայտնվեցին, ինչն էլ դրդել է ձուկ պաշտոնյային խոսել ու փաստել, որ Գնելն այսուհետ երկքաղաքացի է ու առանձնատներ ունի ԱՄն-ում, ինչպես նաև՝ Կանադայում, Անգլիայում։
Հայկական Ժամ
Source: USAArmenia