Հայաստանի իշխանությունները հերթական ոտնձգությունն են կատարել արցախյան ղեկավարության նկատմամբ. հատուկ ջոկատայինները կոտրել են Արցախի ներկայացուցչության դարպասները, մտել ներս ու առգրավել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան: Նրանք դա արել են հատուկ ցինիկությամբ՝ ի ցույց դնելով իշխանությունների իրական վերաբերմունքն Արցախի նկատմամբ:
Ընդ որում՝ ինչպես վկայել են փաստաբանները, ո՛չ մեքենա առգրավելու որոշում են ցույց տվել, ո՛չ տեխնիկական միջոցներով մեքենան առգրավելու միջնորդություն, ո՛չ դրա արձանագրությունը, ո՛չ դատարանի որոշում:
Նման գործելաոճը նորություն չէ, իհարկե. Արցախցիների հանդեպ պետության վերաբերմունքը վերջին 6 տարում երբեք օրինակելի չի եղել, սակայն այն ինչ որ հիմա է կատարվում, գրեթե աննախադեպ է:
Ի՞նչ է տեղի ունենում:
Կասկած չկա, որ թե՛ այս, թե՛ մյուս բոլոր դեպքերը, երբ ձերբակալվում էին Արցախի տարբեր քաղաքների քաղաքապետերը, հետևանք են հայաստանյան ներքաղաքական գործընթացների, մասնավորապես՝ Սրբազան շարժման: Իշխանությունները չեն թաքցնում, որ իրենց նյարդերի վրա վատ է ազդում այն փաստը, որ Շարժման կազմակերպած տասնյակ հազարանոց ցույցերն իրականում հնարավոր են դառնում նաև արցախցիների ակտիվ մասնակցության շնորհիվ, իսկ այդ մասնակցությունը իր հերթին հնարավոր է դառնում Հայաստանում գտնվող Արցախի պաշտոնյաների կազմակերպչական աշխատանքի արդյունքում: Ահա հենց այս հանգամանքն էլ հունից հանել է ՔՊ-ական իշխանություններին, և կոնկրետ Շահրամանյանի մեքենայի հետ կապված պատմությունը մեսիջ է՝ բոլորին՝ դադարելու աջակցել Սրբազան շարժմանը:
Իրականում իշխանությունները խորապես սխալվում են՝ կարծելով, թե եթե ճնշեն արցախյան ղեկավարությանը, ապա կարող են զսպել համաժողովրդական դժգոհությունները: Արցախցիների մասնակցությունը ցույցերին բնավ պայմանավորված չէ արցախյան ղեկավարության ջանքերից. պետությունը չի լուծում Հայաստան բռնագաղթած մարդկանց կենսական խնդիրները, ինչի պատճառով էլ նրանցից շատերն այսօր ստիպված են միանալ ընդդիմադիր շարժմանը՝ երկրում իրական փոփոխությունների ու Հայաստանի կործանումը կանխելու ակնկալիքով: Բայց եթե նույնիսկ բոլորի խնդիրներն էլ մեկիկ-մեկիկ լուծվեն, դա չի թեթևացնելու այս իշխանությունների վրա ծանրացած բեռը, որն է՝ գիտակցված կերպով Արցախի ադրբեջանացումը, որի մասին, ինչպես ինքը՝ Փաշինյանն էր օրերս խոտովանել, պետք է տեղյակ պահեր դեռ 2018-ին:
Source: USAArmenia
ԹեգերԱրցախի արցախյան իշխանություն ղեկավարություն մասնակցություն շարժման
Կարդացեք նաև
Ընդդիմությունն անում է այն, ինչի համար դատապարտում էր իշխանությանը
Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հայտարարություններն այն մասին, որ երկրորդ և …