Զարեհ Սինանյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե Հայաստանում տեղի են ունենում այնպիսի կարևոր սոցիալ-հոգեբանական փոփոխություններ, ինչպիսիք տեղի են ունենում նաև Սփյուռքում, տրտնջացել է, թե այդ փոփոխությունները հայաստանյան փոփոխությունների հետ համահունչ չեն ընթանում:Սփյուռքյան կառույցները չեն կարողանում մինչ այսօր ընկալել, թե ինչ է տեղի ունեցել 2018-ին Հայաստանում:
Ըստ Սինանյանի՝ սփյուռքյան այդ կառույցներն Ադրբեջանի հետ միասին լծված են Հայաստանին վնասելու գործին:
Սինանյանը փաստացի սփյուռքյան կառույցներին մեղադրել է մի բանի համար, որը ոչ միայն գոյություն չունի, այլև գետնի վրա առկա է դրա հակառակը: Հայաստանի քանդմամբ զբաղված է Հայաստանի ներկայիս իշխանությունը, իսկ Սփյուռքն ընդամենը փորձում է հասկանալ՝ ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ, կանխել անդառնալին, որի ուղղությամբ Հայաստանը տանում են իշխանությունները:
Սինանյանը, որ սփյուռքյան կառույցներին մեղադրում է իբր Ադրբեջանի հետ համատեղ աշխատելու համար, տեղյակ չէ՞ այդ երկրի իշխանությունների՝ հայաստանյան վերջին իրադարձությունների կապակցությամբ հնչեցրած արձագանքներին, երբ Բաքվից պատգամավորները կոչ էին անում իրենց երկրի ղեկավարությանը Հայաստան զորք մտցնել այն դեպքում, եթե Փաշինյանի իշխանությանը սպառնա վտանգ: Այսինքն՝ Ադրբեջանն ու Թուքիան զբաղված են Փաշինյանի իշխանության պաշտպանութամբ, իսկ սյփյուռքյան ավանդական կառույցները՝ ընդդիմախոսությամբ: Հետևաբար՝ հարց՝ ո՞րն է այստեղ այն հատման կետը, որի մասին խոսել է Սինանյանը:
Մյուս կողմից՝ ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-հոգեբանական փոփոխւթյունների մասին: Փաշինյանը մեջտեղ է բերել հակապետական խոսույթ ու գաղափարախոսություն, որի հիմքում ոչ թե հայրենիքն է, այլ՝ մարդկային հեդոնիզմը:
Սինանյանը, երբ բողոքում է, որ Սփյուռքում չեն ընկալում Փաշինյանի մեսիջները, Սփյուռքը մերժում է հեդոնիստական գաղափարախոսությունը՝ նախընտրելով ազգայինը: Սինանյանի համար ակնհայտն պրոբլեմ է սա ճիշտ այնպես, ինչպես՝ Էրդողանի, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի գաղափարական հայրը՝ չթաքցնելով ՔՊ-ի հանդեպ իր համակրանքը, Սփյուռքի ու եկեղեցու հանդեպ ունեցած իր ատելությունը:
Ցանկացած նորմալ հայ կամ սփյուռքահայ պետք է ոչ թե տրտնջա, թե ինչու ավանդական Սփյուռքը չի պարում ՔՊ-ական իշխանության դուդուկի տակ, այլ ուրախանա, որ Սփյուռքում դեռ կան առողջ մարմիններ, որոնք պատրաստ են սեփական արյան գնով անգամ իրական Հայաստանի ու բովանդակ հայ ժողովրդի շահերը պաշտպանել՝ ի հեճուկս զարեհսինանյանների ու նրանց ներշնչանքի աղբյուր թուրքերի:
Source: USAArmenia
Թեգերիշխանություն Հայաստանում Սինանյան սփյուռքյան սփյուռքում Փաշինյանի փոփոխություն
Կարդացեք նաև
ՄԱԿ-ում Փաշինանի ելույթն ամեն ինչի մասին էր՝ բացի Հայաստանից
Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը դարձել է գրեթե բոլորի քննարկման առարկան. իշխանամետներն այն համարում են …