Ուրբաթ , 4 Հոկտեմբերի 2024

Արցախահայերը կարող են հայտնվել ԱՄՆ հովանու ներքո


ԱՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել օրերս կոնգրեսականներ Էշուի և Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող երկկուսակցական բանաձևի նախագծի ներկայացման վերաբերյալ՝ ողջունելով ներկայացված բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար և պաշտպանել արցախցիների՝ անվտանգ և ապահով վերադարձի իրավունքը։ «Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, և դրանում ներկայացված դրույթները կարտահատվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը»,- մասնավորապես՝ ասված է հայտարարության մեջ:
Արցախի ԱԺ կողմից տարածված այս հայտարարությունը չափազանց կարևոր է հատկապես այն իմաստով, որ ներդաշնակվում է հենց ԱՄՆ կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականության հետ, որտեղ կաևոր տեղ կարող է զբաղեցնել արցախահայերի հարցը:
Հետաքրքիր է, թե արդյոք ՀՀ իշխանությունները նույնքան մեծ խանդավառանքո՞վ են վերաբերվում բանաձևին, որը, եթե ընդունվի, ահռելի քայլ կլինի՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ամրապնդելով նաև Անդրկողվկասում ամերիկյան ազդեցությունը:
Չնայած ՀՀ իշխանությունները ոմանց կողմից որակվում են որպես արևմտամետ, սակայն կասկած չկա, որ բանաձևի ընդունմանը ՔՊ-ն իր հոգու խորքում չի կարող կողմ լինել, քանի որ այդ բանաձևով հարվածի տակ է հայտնվում թուրք-ադրբեջանական շահը: Ալիևի ու Էրդողանի ցանկությունը Արցախը հավերժ հայազերծ տեսնելն է, մինչդեռ վերոհիշյալ բանաձևի ընդունումը ի չիք է դարձնելու թուրքական երազանքները:
ԱՄՆ-ում հասկանում են, որ տարածաշրջանում սեփական ազդեցության մեծացման ու թուրք-ադրբեջանական դաշինքի վերահսկման հարցում արցախահայության խնդիրը կարող է կարևոր դեր ունենալ, օգնել, որպեսզի թուրքերը դուրս չգան Վաշինգտոնի վերահսկողությունից, ինչը, ի դեպ, բխում է Հայաստանի ազգային շահերից, քանի որ որքան խորը լինի Արևմուտքի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ ունեցած վերասհսկողությունը, այնքան այդ երկրներից մեզ համար բխող վտանգները կլինեն կառավարելի, և հենց դրա համար է նաև, որ Արցախի ԱԺ-ն մեծապես ողջունել է ամերիկյան կողմի համարձակ քայլը:
Մյուս կողմից՝ այս քայլը կարող է ունենալ նաև ներքաղաքական ենթատեքստ կամ դրդապատճառներ. մի քանի ամսից ԱՄՆ-ում ընտրություններ են, ուստի այս իմաստով բավական կարևոր է ծագումով հայ ընտրողների համակրանքը շահելը, ու չնայած նախաձեռնությունը երկկուսակցական է, բայց հենց դեմոկրատների իշխանության ժամանակահատվածում դրա ընդունումը կարող է դրական ազդել Դեմոկրատների իմիջի վրա հատկապես այն դեպքում, եթե այն գետնի վրա միսուարյուն ստանա:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔՊ-ականները թքում են հայ ժողովրդի երեսին

Նիկոլ Փաշինյան-Էրդողան հանդիպումը սկսել են մեկնաբանել ՔՊ-ականները՝ մեկը մյուսին հերթ չտալով Փաշինյանին արդարացնելու հարցում: Օրինակ՝ …