Չորեքշաբթի , 4 Դեկտեմբերի 2024

Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին


Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի չի անի Եվրոմիության անդամակցության թեմայով հանրաքվե: Բոլորն անմիջապես նկատեցին, որ դրանից մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր բոլորովին այլ մի բան, որ վստահ է՝ մոտ ապագայում կլինի այդպիսի հանրաքվե:
Փաստորեն, այսպես ասած ներիշխանական լեզվի տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատասխան էր Ալեն Սիմոնյանին, թե ով է «տանտերը», ո՞վ է որոշողը՝ լինի՞ ինչ որ բան, թե՞ ոչ:
Ալեն Սիմոնյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին՝ չուշացավ: Այսօր ԱԺ նախագահ ինսթագրամյան լուսանկարներ է հրապարակել Իսպանիայում հանգստից: Եթե դարձյալ թարգմանենք «ներիշխանական լեզվից», ապա Սիմոնյանը իսպանական հանգստի իր լուսանկարներով ասում է… ասում է, որ իրեն այդպիսի անհարմար դրության մեջ գցած Փաշինյանի հայտարարությունը իրեն չի անհանգստացնում, ինքը վայելում է, հանգիստ է:
 
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից

Շատ-շատերի համար անակնկալ դարձած պաշտոնազրկումների խնդրում կարծես աննկատ մնաց մի կասկածելի հանգամանք, որին թերևս արժե …