Չորեքշաբթի , 24 Հուլիսի 2024

Զարեհ Սինանյանը փողոցում գռեհիկ պահվածք է ցուցաբերել. ի՞նչն է նրան գրգռել


Փողոցում լրագրողների հետ ճեպազրույցի բռնված Զարեհ Սինանյանը գռեհկաբար է արձագանքել նրանցից մեկի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում, որ սփյուռքում գործող իշխանության վարկանիշը նվազել է, նախկին եռանդով հանդիպումների չեն գալիս, անգամ սոցցանցերում իշխանություններին պաշտպանող գրառումներ չեն անում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, մասնավորապես, հայտարարել է, որ լրագրողի հնչեցրած որակումներն արհամարհելու է որպես իրականությանը չհամապատասխանող՝ կոչ անելով իրեն ուղղություն չտալ: «Ես ասում եմ՝ ձեր որակավորումն իմ համար զրոյական արժեք ունի»,-հայտարաել է Սինանյանն ու հրաժարվել պատասխանել հարցին:
Սինանյանի նման արձագանքը՝ պարզ ձևակերպված հարցին, մատնում է իրերի իրական դրությունը. սփյուռքոմ (նամանավանդ ավանդական) նողկում են Հայաստանի ՔՊ-ական իշխանություններից, բայց ավելի շատ՝ թերևս հենց Սինանանից, որը դարձել է հայկակական գաղթօջախներում թուրքական շահերի արտահայտիչը:
Սինանյանին ուղղված հարցի պատասխանը հետևյալն է՝ սփյուռքահայերի շրջանում իշխող ուժի վարկանիշը հասել է զրոյի միայն այն պատճառով, որ բոլորի աչքի առաջ է այդ ուժի կառավարման 6 տարին՝ 2018-24թթ.-ը: Այս ողջ ընթացքում հայաստանյան իշխանությունները երկու բան են արել՝ մի կողմից՝ սուտ խոստումներ են տվել՝ առաջացնելով անիրական ակնալիքներ, մյուս կողմից՝ առաջ են տարել հայ ժողովրդի վերաբերյալ թուրքական պետության նարատիվներն ու պատկերացումները. ուրացել են Ցեղասպանությունը, քայքայել ու թալանել սփյուռքը, հարվածում են եկեղեցուն, պառակտում գաղափարական միասնությունը՝ միաժամանակ սեպ խրելով հայկական պետության ու համաշխարհային հայության միջև: ՔՊ-ական իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը լինի ոչ թե հայության, այլ բացառապես ՔՊ-ականների հայրենիքը՝ «Արևմտյան Ադրբեջան»: Սփյուռքը հենց «Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող պրոյեկտի դեմ է պայքարում, որի արդյունքում ստիպված է հաճախ հակառակվել այդ պրոյեկտի ջատագով ՔՊ-ական իշխանություններին՝ Սինանյանին տհաճություն ու դիսկոմֆորտ պատճառելով. սփյուռքի քայքայման կամ քայքայիչ տրանսֆորմացման առաքելությունը դրված է հենց նրա ուսերին:
Խոշոր հաշվով Սինանյանն իր առաքելությունը լավ է կատարում, գրեթե անթերի՝ արժանի լինելով նույնիսկ թուրքական մի մեծ մեդալի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է պարգևատրում Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս ստորագրել է կարգադրություն, որով պարգևատրել է ԱԺ-ի անվտանգության աշխատակիցերին. շնորհակալագիր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով