Չորեքշաբթի , 14 Մայիսի 2025

Եթե Արարատ Միրզոյանը թուրքի շահն է պաշտպանում, ի՞նչ տարբերություն՝ քանի դեսպանատուն ունենք ու քանի երկրում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ներկա գտնվելով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին, դրվատանքի խոսքեր է շռայլել Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատող ՀՀ դիվանագետների հասցեին ու նաև նշել. «Ուրախ եմ, որ շարունակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնմանն ուղղված քայլերը: Անկասկած դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը»:

Թվում է՝ նախագահն ասել է դասագրքային ճշմարտություն, բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ դասագրքային ճշմարտությունը կարո՞ղ է պահպանել իր բնույթը մի դեպքում, եթե Արարատ Միզրոյանն է բազմած ԱԳՆ-ում:
Այո՛, որքան լայն է գործող դեսպանատների աշխարհագրությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ արատաքին ճակատում տվյալ երկրի հաջողությունները շոշափելի կլինեն: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ այսօր Հայաստանը նորմալ, օրդինար պետություն չէ. նորմալ երկրների արտգործնախարարությունները սպասարկում են իրենց պետական շահը, իսկ Հայաստանինը՝ թշնամունը: Հետևաբար՝ եթե Արարատ Միզրոյանը, որին թուրքերը քնքշորեն Արաբատ են անվանում, սպասարկում է օտարի, թշնամու շահը, ինչպե՞ս պետք է կամայական երկրում գտնվող ՀՀ դեսպանատունը սպասարկի Հայաստանի ազգային շահերը: Դեսպանները, որոնց մի ստվար հատվածը չունի նույնիսկ մասնագիտական կրթություն, տեղով կրակ էլ դառնան, չեն կարող վերադասի «գլխից թռչել» ու Հայաստանի շահ սպասարկել. ԱԳՆ-ն սպասարկում է Թուրքիայի ազգային շահերը, Կառավարությունը քայքայում է Սփյուռքը, ջանք չի խնայում՝ Արցախի հարցը հավերժ թաղելու ու Ցեղասպանության խնդիրը մոռացության տալու: Այս իրավիճակում ի՞նչ տարբերություն, թե քանի հատ դեսպանատուն կունենա Հայաստանը ու քանի երկրում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan

Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին …