Չորեքշաբթի , 4 Դեկտեմբերի 2024

Միքայել Մինասյան, կարո՞ղ ես բացատրել, եթե 2018 թվին հեղափոխություն է եղել, ինչու՞ աներդ մինչև հիմա նստած չէ, ինչու՞ աներոջդ շրջապատի գանձագողերը մինչև հիմա նստած չեն․ Արթուր Համբարձումյան

Mikayel Minasyan դու Լացիո-Ռոմա խաղերը դիտած տղա ես, ես մեծացել եմ՝ Բանանց -Շիրակ խաղերը նայելով, դու Վատիկանի կարդինալների հետ շփված մարդ ես, ես մեծացել եմ մեր քյասիբ քահանաների քարոզները լսելով:

Միլիարդներ ես կուտակել անկախ Հայաստանի պատմության ժամանակահատվածում, ես, ժամանակ է եղել, որ նիսյայով հաց եմ առել: Դու բանակից փախած տղա ես, ես ամիսներով պախատ եմ արել կուբատլուների ու ջաբրայիլների ջանդամներում:
Դու Երևանցի տղա ես, ես ՝պրովինցիալ, բայց ինձ՝ պրովինցիալիս, կարո՞ղ ես բացատրել, եթե Հայաստանում՝ 2018 թվին համաժողովրդական հեղափոխություն է եղել, ինչու՞ աներդ մինչև հիմա նստած չէ, ինչու՞ աներոջդ շրջապատի գանձագողերը մինչև հիմա նստած չեն: Եթե Հայաստանում համազգային հեղափոխություն է եղել, այլ ոչ թե բեմանակացում, ի՞նչ էր անում աներդ ,վեց ամիս, Նիկոլի հետ՝ կառավարական դաչաներում: Իմիջայլոց պիտի հիշեցնեմ, որ Կոնդի ամառանոցի տնօրենն էր այդ ժամանակահատվածում Նիկոլի ամենահավատարիմ մարդը՝ Հակոբ Սիմիդյանը, ով դուրս եկավ այդ պաշտոնից աներոջդ հետ համարյա սինխրոն:
Բացատրե պրովինցիալիս, դավադարապաշտության տեսություններ տարածողիս, թե ինչպե՞ս էր ստացվում, որ 44 օրյա դավադրության (պատերազմի) ժամանակ աներդ ու Նիկոլը միաժամանակ նույն թեզի՝Անջատում հանուն փրկության, մասին էին հայտարարում։ Մեկը՝ Տուսկին ուղղած նամակում, մյուսը՝ Լիբերասյոնին տված հարցազրույցում:
Միքայել, դու իրոք կարծու՞մ ես, որ աշխարհը չոփով է ծածկված:
Քեզ այդպես կարդինալներն են դաստիարակել, թե ՝ ամսեկան մի քանի տասնյակ հազար դոլարով Հայաստանի կարևոր իրողությունները լռեցնող խմբագիրներն են հույս տվել:
Միքայել ՝ գիտես, թե չնայած միլիարդներիդ ես ինչու՞ եմ քեզանից ուժեղ:Որովհետև ես ավելի ճիշտ եմ , քան՝ դու:
Արթուր Համբարձումյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com