Սույն թվականի սեպտեմբերի 13֊ին և 16֊ին Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր և Պատվավոր Նախագահ Վարդան Ղուկասյանը իր հեղինակային հաղորդման շրջանակներում հանդես եկավ բացահայտումներով, մասնավորապես 44֊օրյա պատերազմի ընթացքում ՀՀ և Արցախի Հանրապետության ռազմա֊քաղաքական ղեկավարության կողմից թույլ տրված դավաճանական գործողությունների, նաեվ ադրբեջանցիների, ընդհուպ մինչև հակառակորդ երկրի անվտանգության ծառայությունների հետ նրանց կապերին, ինչպես նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից իր սեփականություն հանդիսացող հանքարդյունաբերման տեխնիկայի աննկատ դուրսբերման համար հանրության ուշադրությունը շեղելու նպատակով Վարդենիսի տարածաշրջանում զինվորական կացարանը հրդեհելու և 15 զինծառայողի կյանքից զրկելու դեպքերին։
Հայաստանյան լրատվամիջոցները, բացառությամբ The Geopolitics կայքի, լռության մատնեցին սույն բացահայտումը, դրանով ցույց տալով, որ սնվում են այս կամ այն «ընդդիմություն» հորջորջվող, կամ քպ կոչված աղբակույտի կերակրատաշտից։
Վարդան Ղուկասյանի բացահայտումները հիմնված են իրական փաստերի վրա։
Եվ չնայած նրան, որ դավաճանության զոհ դարձած, զինվորական կացարանում այրված զինվորների ծնողները, հավատալով դավաճան իշխանություններին, անսալով նրանց շպրտած մի քանի միլիոն դրամին, աչք են փակում իրենց զավակների կորստի վրա (երեխուս կորցրի, նիկոլին գտա), Վարդան Ղուկասյանը հետեվողական է լինելու տեղի ունեցած հանցագործությանը, ավելին՝ դավաճանությունը ամբողջովին բացահայտելու, մեղավորներին պատժելու գործում։
Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր և Պատվավոր Նախագահ
Վարդան Ղուկասյան
Source: USAArmenia