Մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել մի աննախադեպ իրադարձություն, որը կարող է շատ լուրջ բանի մասին վկայել:
Մասնավորապես՝ պարզվում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակված նախկին իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը սեփական հավատարմագրերը հանձնել է ոչ թե ՌԴ նախագահին, ինչպես մյուս բոլոր դեսպաններն են անում, այլ՝ այդ երկրի ԱԳ փոխնախարարին. Պուտինը հրաժարվել է ընդունել նորանշանակ դեսպանին:
Հենց Գուրգեն Արսենյանին Հայաստանի համար կարևոր այդ երկրում դեսպան նշանակելու փաստն ինքնին բավական խոսուն ստացվեց և կարող է վկայել այն մասին, որ Երևանում մտադիր չեն խորը ճգնաժամից երկկողմ հարաբերությունները դուրս բերել:
Բանն այն է, որ Արսենյանն առավելապես հայտնի է ԱԺ բարձր ամբիոնից հնչեցրած իր հակառուսական ելույթներով, և մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հանդիսանում է իշխանությունների ներսում գտնվող հակառուսական թևի կարկառուն ներկայացուցիչ՝ չնայած հայտնի է, որ նա ժամանակին ՌԴ-ի հետ լուրջ բիզնես հարաբերությունների մեջ է եղել:
Այն, որ Արսենյանի հավատարմագրերն ընդունել է ոչ թե ՌԴ նախագահը, այլ՝ Լավրովի տեղակալ Գալուզինը, պետք է համարել ադեկվատ արձագանք՝ ՔՊ-ի կողմից վարվող հակառուսական քաղաքականության:
Սա նշանակում է, որ Արսենյանի օրոք այդ հարաբերությունները շարունակելու են անկում ապրել գուցե ավելի արագ, շատ ավելի լայն քայլերով՝ Հայաստամի համար դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչը, իհարկե, ՔՊ-ական իշխանության շահերի տեսանկյունից միանգամայն ընդունելի է, քանի որ նրանց տերերի հիմնական ցանկությունը երկու երկրների հարաբերությոններում անհաղթահարելի սեպ խրելն է. դրանից շահելու են միայն թուրքերը, իսկ կորցնելու է միայն Հայաստանը:
Source: USAArmenia
ԹեգերԱրսենյանի Գուրգեն հակառուսական հարաբերություն