Փա
շինյանի՝ Էրդողանի հետ ԱՄՆ-ում առաջիկա հանդիպման մասին տեղեկություններին զուգահեռ տարածվել է թշնամական երկրի ղեկավարի հակահայ ուղերձը. Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ էրդողանը, մասնավորևապես, ասել է. «Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»:
Միայն սա բավարար է, որպեսզի հասկանլի դառնա, թե ինչ արժե ակնկալել Էրդողան-Փաշինյան հանդիպումից, և թե որն է լինելու այն հանձնարարականը, որ Թուրքիան տալու է Հայաստանի ղեկավարությանը: Այս անգամ էլ սահմանը բացելու դիմաց թուրքերը Նիկոլ Փաշինանից պահանջելու են ոչնչացնել սփյուռքյան լոբբիստական այն խմբերը, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանւթյան միջազգային ճանաչման խնդրով, Թուրքիային հակակշիռներ ստեղծելով: Այլ կերպ ասած՝ Էրդողանը պահանջելու է սաստկացնել Սփյուռքի դեմ հալածանքները, թուրքից ավելի թուրք լինել՝ իբր հասնելու սահմանների բաղձալի բացմանը:
Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը չի մերժի Էրդողանին, ավելին՝ ապացուցելու համար «իրական Հայաստանին» իր նվիրվաությունը, Փաշինյանը մեկ առ մեկ ի կատար է ածելու ստանձնած հանձնարարականը, որի նպատակը Հայաստանն առանց հայության աջակցության թողնելն է, իսկ հեռանկարում՝առանց հայերի տարածք դարձնելը: Այսինքն՝ հայկական պետությունն առավել ջանասիրությամբ պայքարելու է համաշխարհային հայության դեմ՝ դառնալով Թուրքիայի կույր գործիքը:
Բայց հայաստանյան իշխանությունները թող զուր հույսեր չփայփայեն, թե դրանից հետո թուրքը կարող է սահման բացել: Թուրքիան հաջորդ իսկ պահին առաջ է քաշելու հերթական հայակործան պահանջը. նրա միակ նպատակը տարածաշրջանի հայաթափումն է, որին փորձում է հասնել ՔՊ-ական իշխանությունների միջոցով:
Զարեհ Սինանյանի գործն է շատանում: Առանց այն էլ խիտ գրաֆիկով էր խեղճն աշխատում…
Source: USAArmenia
ԹեգերՓաշինյան
Կարդացեք նաև
Հայաստանում շնորհավորական ուղերձները վաղուց կորցրել են իրենց իմաստը
Անկախության օրվա առթիվ, ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը հղել է ուղերձ, որն ընթերցելիս կարող է ստեղծվել …