Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթը դարձել է գրեթե բոլորի քննարկման առարկան. իշխանամետներն այն համարում են խաղաղության հաստատմանն ուղղված կարևորագույն քայլ՝ բխող ՀՀ պետական շահից, իսկ ահա առավել սթափ մտածող մարդիկ արդարացիորեն այն արդեն իսկ հռչակել են թուրք-ադբեջանական տանդեմի շահերը սպասարկող ուղերձ, քանի որ Փաշինյանը, ըստ էության, ոչ մի խոսք չի ասել հայաստանին հուզող ռեալ խնդիրների մասին:
ՔՊ-ականներից մեկը, օրինակ, հայտարարել է, թե ՄԱԿ հարթակն այն հարթակը չէր, որտեղ կարելի էր բարձրացնել Հայաստանին կամ Արցախին հուզող հարցեր, մինչդեռ չկա որևիցե փաստ, որը կարող է հաստատել այն տեսակետը, թե ՄԱԿ ամբիոնը ոչ թե խնդիրների բարձրաձայնման, այլ ասենք փիլիսոփայելու կամ կենացներ ասելու համար է: Կոնկրետ Փաշինյանի ելույթը թերևս առավելապես նման էր կենացի, որի կենտրոնում, սակայն, ոչ թե Հայաստանն էր, այլ՝ գլոբալիզացիան:
Բայց արդյոք Հայաստանն այժմ այն վիճակո՞ւմ է, որ թողած իր խնդիրները՝ պետք է անդրադառնա համաշխարհային այնպիսի պրոցեսներին, որոնց հետ նա, ըստ էության, կապ չունի, այլ ընդամենն արձանագրողի ու թելադրվողի դերում է: Ո՞ւր մնացին գերիների, Հայաստանից զավթված տարածքների, Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներից բխող մարտահրավերներին առնչվող հարցերը: Հայաստանն այսօր ամենաշատ խնդիրներն ունեցող ու կործանարար պատերազմի շեմին կանգնած երկիր է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ելույթից ստեղծվում էր տպավարություն, թե Մոնակոն է:
ՔՊ-ական իշխանությունները, անկասկած, դիտմամբ են այսպես անում՝ սպասարկելով ոչ թե հայ ժողովրդի, այլ իրենց իշխանության երաշխավորը դարձած թրքամետ արտաքին ուժերի շահերը՝ ուժեր, որոնց համար հայ ժողովուրդը միշտ եղել է ու կմնա որպես մանրադրամ այն աշխարհաքաղաքական առևտրում, որի վերջաբանը, որպես կանոն, մեզ համար արյունոտ է լինում:
Source: USAArmenia
Կարդացեք նաև
Զարեհ Սինանյանը չի ցանկացել խոստովանել, որ հենց իրենք են խզել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները
Նկատառմանը, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստան-Սփյուռք կապն էապես խզված է, ինչպես նաև վերացել է Սփյուռքը …