Հինգշաբթի , 10 Հոկտեմբերի 2024

Ժաննա Անդրեասյանը սուս-փուս կատարել է թուրքական կառավարության ուղիղ հրահանգը


Կրթության ոլորտի փորձագետների ու հայոց պատմության մասնագետների ուշադրության կենտրոնում է հայտնվել 9-րդ դասարանի դպրոցական այն դասագիքը, որի օգնությամբ ՔՊ-ական իշխանությունների խաղալիքի կարգավիճակում հայտնված ԿԳՄՍՆ-ն փորձելու է մատաղ սերնդին իբր հայոց պատմություն սովորեցնել:
Զավեշտ է, բայց՝ փաստ, որ այդ դասագիրքը սկսվում է Առաջին հանրապետության ձևավորոումով՝ 2018թ, և սա այն դեպքում, երբ 8-րդ դասարանի դասագիրքը ավարտվում է 19-րդ դարավերջով՝ ֆիդայական շարժումներով: Ասել կուզի՝ հայ ժողովդի պատմության ամենաողբերգական էջը՝ Հայոց ցեղասպանությունը, դուրս է մնացել դասագրքերից ու չի դառնալու աշակերտների ուսումնասիրության առարկա:
Սա ոչ թե մարազմ է, այլ՝ թշնամական ակտ, որի նախաձեռնողը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է: 
Փաստորեն՝ պատանիներն այսուհետ պետք է ստիպված լինեն Ցեղասպանության մասին տեղեկանալ բացառապես այլ աղբյուրներից, իսկ հաշվի առնելով այն, որ շատ քչերը կփորձեն խորանալ այդ հարցի մեջ՝ ընթերցելով պատմագիտական գրականություն կամ ասենք հանրագիտարաններ՝ ստացվում է, որ մատաղ սերունդը սեփական պատմությունից անտեղյակ է դպրոցից դուրս գալու:
Այսպիսով՝ արձանագրենք, որ ՔՊ-ական իշխանություններն առանց աղմուկի կատարել են թուրքական իշխանութուների հրահանգը՝ Ցեղասպանությունը դպրոցական ծրագրից դուրս թողնելով: Այս միտումը, իհարկե, ժամանակի հետ միայն խորանալու է, ու հեռու չէ ժամանակը, երբ Ցեղասպանության մասին կդադարեն պատմել նաև բուհերում, ասենք «Ակադեմիական քաղաք» կոչվածում, որ ՀՀ գիտակրթական համակարգը քայքայելու ու փողերի լվացման նպտակով է բստրվել:
Ո՞վ է սրա համար պատասխան տալու:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Ակադեմիական քաղաքի» հակառակ կողմը. Ժաննա Անդրեասյանը հաշվում է միլիարդները

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում, որը նախագահել է ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեայանը, հայտնի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով