Հինգշաբթի , 12 Հունիսի 2025

ՔՊ-ականները թքում են հայ ժողովրդի երեսին


Նիկոլ Փաշինյան-Էրդողան հանդիպումը սկսել են մեկնաբանել ՔՊ-ականները՝ մեկը մյուսին հերթ չտալով Փաշինյանին արդարացնելու հարցում:
Օրինակ՝ ժամանակին բանակը մի լավ կեղեքած, հետո «հեղափոխական» դարձած գեներալ Գագիկ Մելքոնյանը միանգամայն արդարացված է համարել Նիկոլ Փաշինյանի պահվաքն ու ասել, որ եթե իրեն էլ նվեր տային, ինքն էլ կվերցներ: Իսկ ահա մեկ այլ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն ավելի հեռու է գնացել ու հայտարարել, թե չի կարծում, որ Էրդողանից նվեր ստանալու պատվին երբևէ կարժանանա:
Անկասկած, դեռ այլ ՔՊ-ականներ նույնպես կհասցնեն մեկնաբանել այդ տխրահռչակ հանդիպումը, սակայն կարծել, թե մյուսներն այս երկուսի հայտարարություններից տարբերվող հայտարարություն կարող են անել, միամտություն կլինի. նախ՝ ներքին համոզում ունեն, որ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է արել՝ կրծքին փարելով Էրդողանի հեղինակածը, ապա՝ եթե անգամ ներքուստ համաձայն էլ չլինեն, չեն կարող քննադատել, քանի որ դա կլինի իրենց վախճանը:
ՔՊ-ականների նմանօրինակ հակահայկական հայտարարությունները, փաստորեն, հնչում են սեպտեմբերի 27-ին ընդառաջ՝ ամսաթիվ, որ հայոց պատմության մեջ ներկվել է անջնջելի սևով նույն ՔՊ-ական իշխանությունների պատճառով ի դեպ: Նմանատիպ հայտարարությունները հավասարազոր են հայ ժողովրդի երեսին թքելուն,ինչից նախևառաջ հայ հանրությունը պետք է հետևություն անի ու հասկանա, թե ովքեր են Հայաստանը կառավարում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն …