Պարզվում է, որ 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանին օգնել է հասկանալ ամենակարևորը՝ այն, թե ինչ է տեղի ունեցել մեր շուրջ՝ անկախության առաջին օրերից ի վեր: Նա, մասնավորապես, հայտարարել է, թե պետություն ունենալու հնարավորությունը սկսեցինք կորցնել անկախության ձեռքբերումից գրեթե անմիջապես հետո: «Նահատակները նոր հնարավորություն ստեղծեցին մեզ համար։ Ինչու, ինչպես՝ այսօրվա խոսակցության նյութ չէ»,-գրել է Փաշինյանը:
Արդյոք նրա կողմից արված նման գրառումը վկայո՞ւմ է այն մասին, որ Հայասանի վարչապետը չի հասկացել, թե ինչ է 2020-ի աշնանը տեղի ուենցել, ողբերգության մասշտաբայնությունը տեսնաելի չէ՞ նրան:
Իրականում Նիկոլ Փաշինյանը չունի հասկացողության հետ խնդիրներ, իսկ նրա կողմից պարբերաբար արվող նման հակասական մեկնաբանություններն ու գրառումները հետևանք են ունեցած բուռն ցանկության՝ մեղմացնելու ՔՊ-ական իշխանության մեղքի աստիճանը տեղի ունեցածում, արդարանալու:
Փաշինյանը խոսում է այնպես, ասես 44-օրյայի հետևանքով արձանագրվել է ոչ թե պարտություն, այլ հաղթանակ: Այդպես կարելի է խոսել ասենք արցախյան առաջին պատերազմի նահատակների մասին, մինչդեռ 2020-ի պատերազմը կարող էր և տեղի չուենալ: Նիկոլ Փաշինյանն ինքն էր ԱԺ-ում խոստովանել, որ կարող էր և պատերազմի չգնալ, եթե ցանկանար:
Բազմահազար զոհերն էլ, պետականակործան պատերազմն էլ մնում են այս իշխանությունների խղճին, և աշխարհում ոչ մի ֆեյսբուքյան «ստատուս» կամ մեկ այլ բնույթի գրառում չի կարող սրբագրել իրականությունը, չի կարող այն արտացոլել հայելային եղանակով: Ունենալով հնարավորություն ՝ոչ միայն պատերազմի չգնալու, այլև այն կեսից դադարեցնելու՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց շարունակել արնահեղությունը՝ շատ լավ իմանալով, որ արդյունքում ոչինչ չի փոխվելու, պարտությունն անխուսափելի է լինելու: Իսկ թե ինչպես կարելի է 44-օրյա պատերազմը հայոց պետականության սկիզբ համարել, կարող է հայտնի լինել թերևս միայն նման անհեթեթ միտք արտահայտողին կամ այդ միտքը նրան ներշնչածին:
44-օրյա պատերազմը դարձավ ադրբեջանական պետության ամրանդման ու կայացման հիմք, այլ ոչ թե նրա արևմտյան հարևանի, որի ժողովուրդը 2018-ին կայացրած իր իսկ ընտրության գերին է դարձել ու չի կարողանում ազատվել:
Source: USAArmenia
Թեգեր44-օրյա կարող հնարավորություն Նիկոլ պատերազմ պատերազմի Փաշինյան
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը մտադի՞ր է հայ ժողովրդին կրկին կանգնեցնել փաստի առաջ…
ԱԺ-ում արձագանքելով ընդդիմության բողոքին, որ իշխանություններն արգելել են ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին, մի դեպքում, երբ …