Ընդդիմադիր տարբեր շրջանակներից, այդ թվում՝ խորհրդարանական, հնչում են սուր քննադատություններ՝ ուղղված ՍԴ-ին, ինչը պետք է ոչ միայն արդարացված, այլև նույնիսկ քիչ համարել: ՍԴ կողմից «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը Սահմանադրության համապատասխանելու որոշումն ի հայտ է բերել այդ կարևորագույն օղակում տեկտոնական փոփոխությունների հասնելուն միտված իշխանությունների գործադրած ջանքերի գլխավոր նպատակը:
Ըստ ՍԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը,իսկ Հայաստանի և Արցախի վերամիավորումը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Անկախության հռչակագրում ձևակերպված նպատակ, և այդպիսով չի կարող ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորություն:
Սա նշանակում է մեկ բան՝ Հայաստանի սահմանները կարող են փոփոխվել առանց հանրաքվեի, քանի որ հիմք կարող է ընդունվել ընդամենը հայկական ու ադբեջանական կողմերին ներկայացնող ինչ-որ չինովնիկների միջև կայացված «դագավառնյակը»: Ասել կուզի՝ հանրությանը դուրս են մղում կարևորագույն այս պրոցեսից՝ բավարարելու Ադրբեջանի ու Թուրքիայի ախորժակը:
Ընդ որում ՝ սա տեղի է ունենում ինքն իրեն «ժողովրդավարական բաստիոն» համարող երկրում, որի վարչապետը, սկսած 2018-ից, համոզում է հանրությանը, որ ինքն ընդամենը 3 մլն-ից մեկն է հանդիսանում՝ երդվելով ոչինչ չանել առանց ժողովրդի իմացության ու թողտվության:
ՍԴ-ի այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում բոլոր տեսակի դատարաններն ու ինստանցիաները պատկանում են միայն մեկ հոգու, և այդ մեկ հոգու անունը Նիկոլ Փաշինյան է, որ ուղղակի պատվեր է կատարում՝ կարծելով, թե եթե մեկ առ մեկ իրականացնի թուրքերի հրահանգները, ապա Հայաստանը կարող է պատերազմից խուսափել:
Մինչդեռ իրականությունն այն է, որ պատերազմները բռնկվում են աշխարհաքաղաքական որոշակի գործոնների համընկման դեպքում, ուստի բնավ կարևոր չէ, թե տվյալ ժամանակահատվածում ՀՀ իշխանութունները ինչ աստիճան թրքահաճո քաղաքականություն են տանում:
Իշխանությունները պետք է կարողանային կասեցնել բոլոր կասկածելի պրոցեսներն ու պատերազմի պատրաստվել, քանի որ թշնամին հենց հիմա դա է անում՝ չդադարելով Հայաստանին նորանոր պահանջներ ներկայացնել:
Source: USAArmenia
Թեգերկարող Հայաստանի պետական սահմանազատման
Կարդացեք նաև
Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում …