Չորեքշաբթի , 30 Ապրիլի 2025

Ժաննա Անդրեասյանի ուղերձի վտանգավոր տողատակը


Ուսուցչի միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է ուղերձ հղել՝ համոզմունք հայտնելով, որ դպրոցն այն չէ, ինչ՝ քառասուն տարի առաջ, երեսուն տարի առաջ, քսան տարի առաջ: «Դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը մեր երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են մեր երեխաների առաջ գնալու ճանապարհները»,-մասնավորապես՝ նշել է իր ուղերձում Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքերը ոչ միանշանակ են հնչում՝ հատկապես նկատի ունենալով ներկայումս կրթության ու, մասնավորապես, նույն հանրակրթության ոլորտում պետության կողմից վարվող թրքահաճո քաղաքականության փաստը: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ նկատի ունի Անդրեասյանը՝ հայտարարելով, թե դպրոցում չեն կարող լինել արգելված թեմաներ, արդյոք ասենք հայ ժողովրդի հերոսների հեղինակությունը կամ ժառանգությունը կասկածի տակ դնելը կամ այդ ուղղութամբ մտածելը նույնպե՞ս կարող է համարվել ազատ մտածողության խրախուսմանը միտված էլեմենտ: Օրինակ՝ հայտնի է, որ Անդրեասյանը երիտասարդ ժամանակ հանդես էր գալիս Գարեգին Նժդեհի կերպարի փնովմամբ՝ նրան հռչակելով՝ ֆաշիստ: Կամ մի՞թե Ցեղասպանության թեման դպրոցական դասագրքերից դուրս թողնելը նույնպես «ազատ մտածելակերպի» ձևավորման կոնտեքստում է արվել՝ ջուր լցնելու թուրք-ադրբեջանական հակագիտական պրոպագանդայի ջրաղացին: Արդյոք այս ամենը «նոր իրականությունից» բխող ու «նոր ժամանակներին» հատուկ քաղաքականության հետևանք չէ՞, որի վերջնական նպատակը Հայաստանի կործանումն է կամ՝ այն բովանդակության, որ կրում է մեր երկիրն իր մեջ:
Մատաղ սերնդի դաստիրակությունն ազգային անվտանգության իմաստով գերկարևոր մի բան է, որով չեն կարող զվաղվել պատահական մարդիկ, իսկ այն, որ ՔՊ-ական բուրգում նմաների քանակը 90%-ից ավելին է, իրողություն է՝ գիտականորեն անհերքելի:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ինչպե՞ս կարող եք դուք արդյունավետ պայքարել Նիկոլի դեմ, եթե վախենում եք ճշմարտությունից խոսել.Արթուր Համբարձումյան

Շատերը գիտեն, թե ինչպես են փրայմերիզ կոչվող բեմականացման միջոցով ներքին ընտրությունների արդյունքների վրա ազդել ու …