Չորեքշաբթի , 13 Նոյեմբերի 2024

Ո՞վ է փչում մանկապղծության փուչիկը դպրոցներում


Ուժայինների գործողությունները՝ դպրոց ներխուժումն ու ֆիզիկայի դասի ժամանակ աշակերտների աչքի առաջ ուսուցչին ստորացելն ու նրա նկատմամբ գոծողութուններ իրականցնելը, որ հարուցել է նաև ծնողների դժգոհությունը, քանի այդ գործողությունների հետևանքով երեխաները սարսափելի սթրեսի են ենթարկվել, պարզվում է, որ տեղի են ունեցել ենթադրյալ մանկապղծության դեպքի բացահայտման կոնտեքստում: Հետաքրքրականը, սակայն, այն է, որ դպրոցի որոշ աշխատակիցներ, այդ թվում՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ֆիզիկայի ուսուցչին բնութագրել են որպես բացառիկ բարոյական անձնավորություն՝ կասկածի տակ դնելով նրա հասցեին առաջ քաշված մեղադրանքնքների իսկությունը: Ընդ որում, նույն Հովսեփյանի խոսերով, ԱԱԾ-ն ներխուժել է այն դասարաններ, որոնք կապ չունեն այդ ահազանգի հետ:
Այն, որ ուժայինները, այդ թվոմ՝ ԱԱԾ-ն, որ իրականացրել է այս գործությունները, վաղուց են սպառել իրենց հանրային վստահության լիմիտը, հայտնի փաստ է:
Արդյոք տեղի ունեցածն իսկապես հիմնավո՞ր է, թե՞ յուրատեսակ բեմադրություն է՝ բեմադված ասենք տխրահռչակ «Տուշոնկա շոուի» ոգով, երբ Արցախ շահած գեներալ Մանվել Գրիգորյանին մի րոպեում մի կոպեկանոց սարքեցին՝ նետելով բանտ, այնտեղ էլ սպանելով: Եթե, այնուամենայնիվ, սարքած գործ է սա, ապա ո՞րն է նպատակը:
Բացառված չէ, որ իրականում իշխանությունները փորձում են դրսի պատվերով սասանել հանրային բարոյականության հիմքերը՝ դրա համար ընտրելով անպիսի գործիքկազմեր, որոնց օգնությամբ հնարավոր է աստիճանաբար այլասերել փակ հասարակություն ուենցող Հայաստանի ժողովրդի գիտակցությունը, առաջացնել շոկ, ստեղծել խաթարված հոգեբարոյական մթնոլորտ: Այսօր ուսուցչին են մեղադրոմ, վաղը կարող են մեղադրանքի առաջ կանգնել այլ հարգված մասնագիտությունների տեր մարդիկ՝ այդ զազրելի երևույթի հետ ոչ մի կապ չունեցող:
Բայց այս ամենի հետ առավելապես կապ ունի թերևս ոչ այնքան ԱԱԾ-ն, որքան՝ տխրահռչակ Ժաննա Անդրեասյանը: Բացառված չէ, որ հենց նրան է հրահանգ իջեցվել՝ սասանել հանրային բարոյական մթնոլորտն ու փուչ տեղն այնպիսի մի աղմուկ բարձրացնել,որ երկար լսելի լինեն դրա արձագանքները՝անկախ նրանից, թե որքանով է այդ ամենը հիմնավոր:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com