Երեքշաբթի , 12 Նոյեմբերի 2024

Նիկոլ Փաշինյանը չի ընկալել հարցի խորքը


Կառավարության նիստում խոսելով Հայաստանի ժողովրդագրական խնդիրների մասին՝ Նիկոլ Փաշինյանը կիսահռետորական հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ պետք է սփյուռքահայերը գան Հայաստան: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հարցրել է ներկաներին՝ ո՞վ պետք է ասենք բրյուսելյան իր բարեկեցիկ կյանքը թողնի ու գա Հայաստան՝ ապրելու Մովսես գյուղում կրակոցների տակ:
Ժողովրդագրական խնդրները,իհարկե, շատ սուր են արտահայտված Հայաստանում, բայց Նիկոլ Փաշինյանի մատնանշած հարցը, անկակսած, միայն ժողովրդագրությանը չէ, որ վերաբերում է. այն, կարելի է ասել, Հայաստան-Սփյուռք գլոբալ հարաբերություններին է առնչվում ու շատ ավելի խորքային է, քան այն ինչ որ նկատի է ունեցել վարչապետը:
Օրինակ՝ հեռավոր 90-ականներին սփյուռքահայերը գալիս էին Հայաստան՝ մեռնելու. Մոնթեն ու մյուսները չէին գալիս Հայաստան՝ բարեկեցիկ ապրելու կամ ասենք տուրիստական վոյաժներ ունենալու: Ի՞նչ տեղի ունեցավ հետո, որ Հայաստանից սկսեցին փախչել, այլ ոչ թե վերադառնալ: Տեղի ունեցավ շատ պարզ բան՝ էլիտաների ու հասարկության միջև խզվածքի առաջացում՝ խզվածք, որ ՔՊ-ական իշխանության օրոք միմիայն խորացավ՝ հակառակ հայության ակնալիքների:
Սփյուռքահայը չի գալիս Մովսես գյուղ ոչ թե այն պատճառով, որ պակաս հայրենասեր է տեղացիներից, այլ՝ այն, որ Հայաստանն իր համար օտար երկիր է, որտեղ իրեն չեն սպասում: Ոչինչ չի արվում, որպեսզի այդ օտարությունը հաղթահարվի, ընդհակառակը՝ արվում է ամեն ինչ՝ խորացնելու օտարությունը: Նույն Զարեհ Սինանյանի պաշտոնավարման այս տարիներին արվել է ամեն ինչ՝ խզվածքն անհաղթահարելի դարձնելու, ապացուցելու, որ Հայաստանի ներկայիս պետությունը կապ չունի սփյուռքահայության հետ, որ Հայասանի պետությունը կարող է նույնիսկ գաղափարական ախոյան լինել:
Շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսի երկիր ենք պատրաստվում կառուցել այն դեպքում, եթե ինչ-որ հրաշքով ՔՊ-ն իշխանազրկվի: Մի բան հստակ է՝ Հայաստանը երբեք չի հաջողելու, քանի դեռ այն իսկապես չի վերածվել հայության հայրենիքի ու առանցքի, ինչպես ասենք նույն Իսրայելը՝ հրեաների պարագայում:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը՝ «ծուռ հայելիների» աշխարհում

Պարզվում է, որ 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանին օգնել է հասկանալ ամենակարևորը՝ այն, թե ինչ է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով