Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով…Նատաշա Պողոսյան


Բառի զորությունն օր օրի ավելի է տեսանելի դառնում, ու մարդ արարածն զգուշանում է սրբացված բառեր գործածելուց։ Այդ ամենն ուղղորդվում է վերևից, ու մարդը երբեմն գործիք է դառնում, առաջնորդվում իր տերերի թելադրանքով։
Եվ այսպես` Արցախ հանձնող տեր ու հպատակներն սկսեցին զգուշանալ «Արցախ» բառից։ «Արարատի» գործածությունն էլ վտանգավոր դարձավ…
«Հայոց լեզուն» «հայերեն» դարձրին, եթե հնար լիներ «հայ» բառն էլ կվերափոխեին, ինչպես նախընտրեցին «հայ գրականության» դասագրքերից «հայը» հեռացնել։ «Պատմություն» բառն էլ վտանգավոր դարձավ, երբ չեն սիրում հայ ժողովրդի հինավուրց պատմության մասին խոսել։ Առավել արժեզրկեցին «հայրենիքն» ու «հայրենասիրությունը»։
Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով… Եվ պարզվում է` ժողովրդի առաջարկով է կատարվում այդ վայրիվերո աղավաղումները, այնինչ այդ ժողովրդի ստվար հատվածն անհաղորդ է տեղի ունեցածից։
Ասում են` սուլթան Համիդի ժամանակներում արգելված էին «ազատություն», «արդարություն» և նման տիպի այլ բառերի գործածությունը, անգամ` «օգոստոս» բառը, երբ հայասպան դահիճը ծնվել էր այդ ամսում։ Գուցե համեմատությունս տեղին չէ, բայց որքա՜ն է շարունակվելու բառախաղի վերածված այս աչքակապությունը։
Վերջերս էլ առաջարկվեց հրաժարվել «Իմ տունը իմ ամրոցն է» բանաձևից ու վերաձևակերպել, որ «պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը մեր բնակավայրն է»։
Հիշեցի ինձ ուղղված մի դիտողություն հայաստանաբնակ մտավորականի կողմից։ Գրեց ինձ, թե մեր պետականությանը վնասում եք, երբ դատապարտող խոսք եք գրում…Եթե երկրի մասին մտահոգվողները «պետությունը» սասանողներ են համարվում, ապա ինչպե՞ս որակել երկիր հանձնողներին, որ տեր ու տիրական դարձած` շարունակում են արժեքներ խեղաթյուրել։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել

Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել Source: USAArmenia

20 ժամ ago

Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում…

20 ժամ ago

Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)

Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։ Այսամենը պարզապես եղանակ չէ․ աշունն իր ոսկեգույն…

1 օր ago

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Կառավարությունն ու առողջապահության նախարարը կրկին խոսում են առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մեկնարկի մասին՝ խոստանալով, որ…

1 օր ago

Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է …

Մամուլի ազատականացման ֆոնին, ինչպես նաև համացանցային չվերահսկման արդյունքում ձևավորվել է այնպիսի մշակույթ, որ ով ուզի,…

1 օր ago