Այն, որ Հայաստանը վերածվել է թմրավաճառութան ու թմրամոլության տարածաշրջանային կենտրոնի, հայտնի իրողություն է, ինչպես և՝ այն, որ ՔՊ-ական իշխանությունները չեն դադարում ձևացնել, թե իբր անկեղծորեն պայքարում են այդ ամենի դեմ՝ շատ հաճախ ԱԺ-ում բարձրացնելով այնպիսի սուր հարցեր, որ թվում է՝ իրենք ոչ մի կապ չունեն իրականության հետ:
Գյումրիում թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալվել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը:
Ինչպես ասում են «No comment»…
Սա, իհարկե, իսկական խայտառաություն է և ի ցույց է դնում իրերի իրական դրությունը Հայաստանում: Թե ինչ ընթացք կունենա գործը, թերևա ընթացքը ցույց կտա, բայց փաստ է, որ իշխանություների հետ կապված ու նրանց ներակայացնող մարդկանց շուրջ տեղի ունեցող այս նարկոկրիմինալը վկայում է մի բանի մասին՝ իշխանությունների կեղծավարության, քանի որ չի կարող որևէ մեկը պայքարել մի բանի դեմ, որի մեջ ինքն է խրված: Չկա ոչ մի երաշխիք, որ ՔՊ-ական պատգամվորները կամ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես չեն կարող ներքաշված լինել նման պատմությունների մեջ:
Ներքաշված չլինել չեն կարող, քանի որ բազմամիլիարդանոց բիզնեսի գլխին միշտ էլ իշխանավորներն են վերակացու դառնում, և այդպես է իհարկե, ոչ միայն Հայաստանում: Ուղղակի մեր ու մյուսների միջև տարբերությունն այն է, որ այլ երկրներոմ իշխանություներն ավելի պակաս պոպուլիստություն են անում, քան արվում է Հայաստանում, ինչն էլ հենց հեղափոխության հիմնական ձեռքբերումն է:
Աշխարհում ոչ ոք դաժան իրականությունը դատարկ խոսքերի հետևում թաքցնելու հարցում չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ:
Source: USAArmenia
Թեգերկարող Հայաստանում ՔՊ-ական
Կարդացեք նաև
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Շատ-շատերի համար անակնկալ դարձած պաշտոնազրկումների խնդրում կարծես աննկատ մնաց մի կասկածելի հանգամանք, որին թերևս արժե …