Շաբաթ , 18 Հունվարի 2025

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 13-ին ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կանցկացնի Սպիտակ տան Օվալաձև կաբինետում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարին Ժան-Պիեռը հայտնել էր, որ հանդիպումը կսկսվի տեղի ժամանակով առավոտյան ժամը 11-ին:
POLITICO-ն նշում է, որ ԱՄՆ-ի հեռացող և նոր ղեկավարների միջև նման հանդիպումներն ավանդույթ են, սակայն 2020 թ. ընտրություններում պարտված Թրամփը չընդունեց իր պարտությունն, անտեսեց այս սովորույթը և Բայդենին չհրավիրեց Սպիտակ տուն։ Բացի այդ, նա ներկա չի գտնվել Բայդենի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին։ Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը համոզիչ հաղթանակ է տարել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։
Անցյալ շաբաթ Բայդենը հայտարարել էր, որ շնորհավորել է Թրամփին և որ կապահովի իշխանության խաղաղ փոխանցումը նրան։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com