Չորեքշաբթի , 4 Դեկտեմբերի 2024

Նիկոլ Փաշինյանը փառավորել է Թալեաթի հոգին


ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել խիստ հակասական ու ապազգային հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով հային հայ դարձնող ողջ արժեհամակարգը՝ բանակից՝ Հայկական լեռնաշխարրհ:
Հատկապես խոսուն է ստացվել նրա՝ հայտնի «Գինի լից» երգի մեկնաբանությունը՝ երգ, որտեղ, ինչպես հայտնի է, փառաբանվում է հայի անպարտ ոգին ու հայ վրիժառուն, որ գետին է փռում Ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթին:
««Գինի լից» երգի կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն` այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է։
Հանուն արդարության պետք է ասել, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ, և բացի այդ՝ այսօրվա կամավորը, «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից»,-մասնավորապես՝ հայտարարել է ՀՀ վարչապետը:
Սա Հայաստանի ղեկավարին հարիր խո՞սք է:
Սրանով Փաշինյանը, ըստ էության, պախարակել է ոչ միայն երգն ու հայ կամավորին, այլև Հայոց Ցեղապանությունը՝ դա անելով «իրական» հորջորջվող Հայաստանի դատարկ քարոզի քողի տակ: Համապատասխան երգում հիշատակվող կամավորին պետության չգոյության սիմվոլ համարելը սխալ է այն պատճառով, որ իրականությունը պարզապես հակառակն է. անկախության, իսկական ազգային պետության տեսլականով ներշնչված մարդը կարող է վրիժառու լինել, մինչդեռ այսօր ՔՊ-ի ձեռամբ կառուցվող Հայաստանում բարձրագույն իշխանութունը կոչ է անում ժողովրդին թուրքի առաջ կզել: «Գինի լից»-ում ավելի շատ պետություն ու հայրենասիրություն կա, քան ՔՊ-ական Հայաստանի իշխող վերնախավում:
Նիկոլ Փաշինյանին, սակայն, պետք է մի բանի համար շնորհակալություն հայտնել՝ անկեղծ ու թափանցիկ խոսքի: Ողբերգությունը թերևս ոչ այնքան Փաշինյանի նմանօրնակ աշխարհայացքն ու արժեհամակարգն է, որքան հայաստանյան հասարակության անտարբերությունն ու մելանխոլիան, քանի որ եթե հասարակությունն իսկապես լիներ արթուն, ազգայինը գնահատող ու խորապես հայ, ապա ոչ մի նմանատիպ իշխանություն մեկ օր անգամ չէր մնա իր տեղում:
Հետևություն՝ այլասերվել են ոչ միայն իշխանություները, որոնք բացահայտորեն թուրք են փառաբանում, այլև հասարակությունն է փտել՝ կորցնելով իր ազգային արենտիրները:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից

Իր նոր հարցազրույցում փորձելով հիմնավորել կամ բացատրել, թե ինչու է միանգամից 6 ղեկավարի ուղարկել հանգստի՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով