Երկուշաբթի , 23 Հունիսի 2025

Խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով


Չեմ կարող չգրել…
Հանրության մեջ որքա՞ն մարդ երեկ ուշադրություն դարձրեց երկրակործան հայտարարություններին, թե՞ կասեք` կարդալը «մոդայիկ» չէ։
Երբ երկրի «դեմքը»ամեն օր «թոզ է փչում» հանրության երեսին, այնքան արձագանք չի ունենում, որքան նրա երեսը թրաշվելը դարձավ քննարկման թեմա։
Ես կասեի` նրա կողմից նման հասարակության արժանապատվության հետ խաղալը տեղին է, ու նա վաղուց ճանաչում է իր ժողովրդին, նրանց, ովքեր պատրաստ են իրեն մի երրորդ անգամ էլ ընտրել…
Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն այն մասին է, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա, սա մեծ խայտառակություն է։
Բայց նա ասաց` գուցե և թշնամու պահանջը կատարելով։ Ու այսպիսի խայտառակ հայտարարություններն իրենից հեռացնելու համար ամբոխին զբաղեցրեց դեմքի թրաշով։
Եվ հաջողեց։
Նրա հայակործան խոսքերը լսելը կամ կարդալը հետին պլան մղվեց, ու պատկերը, տվյալ դեպքում` նրա թրաշված դեմքն ավելի առաջնային դարձավ։
Չեմ էլ զարմանա, եթե նա հազարավոր միամիտների վրա ծիծաղի…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո որոշ արվեստագետներ չեն ցանկացել որ նա այցելի իրենց տուն

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ինչպես հայտնի է, դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն …