Նիկոլ Փաշինյանի սափրվելը լայն արձագանք է գտել ոչ միայն սոցցանցային տիրույթում. շատերի համար անակնկալ է եղել նրա այդ քայլը, իսկ ոմանք արդարացիորեն արձանագրել են, որ Փաշինյանը սափրվել է 6 տարի, 6 ամիս և 6 օր անց այն բանից հետո, երբ 2018թ. մայիսի 8-ին ՀՀ վարչապետ դարձավ:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը փորձելու է հին խնդիրներին նոր մոտեցում ցուցաբերել՝ հանդես գալով նոր, բայց, ըստ էության, լավ մոռացված հին իմիջով, կամ ինչո՞ւ է նա որոշել վարչապետ դառնալուց հենց 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո նոր իմիջով հանդես գալ՝ հրաժարվելով հեղափոխական կերպարից. շատ քաղտեխնոլոգներ այն կարծիքին են, որ Փաշինյանին նաև ժամանակին արված ճիշտ ոճային փոփոխությունը հաջողություն բերեց՝ ստեղելով ժողովրդական գործչի համբավ: Շատերն էլ հստակ կապ են տեսնում սատանիստական աղանդի ու Փաշինյանի սափրվելու միջև՝ համարելով այդ ակտը կոնկրետ ուղերձ:
Թե ինչ ուղերձ է հղում Փաշինյանը այս քայլով, թերևս ապագան ցույց կտա, բայց ակնհայտ է, որ առաջիկայում Հայաստանին հեշտ օրեր չեն սպասվում: Օրինակ՝ ադրբեջանցիներն արդեն նախազգուշացրել են, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի ադրբեջանական հատվածն արդեն մոտենում է Հայաստանի սահմանին՝ ակնարկելով այն մասին, որ միջանցք չտալ Հայաստանը չի կարող, իսկ եթե հանդգնի, ապա կպատժվի:
Նիկոլ Փաշինյանի մորուքը հայ ժողվորդի մոտ ոչ մի լավ բանի հետ չի ասոցացվում, քանի որ այդ ողջ ընթացքում Հայաստանը միայն կորուստներ է ունեցել: Արդյոք սափրվելն ավելի վատ հետևանքներ չի՞ ունենա, թե՞ Փաշինանը նոր սկզբի մասին է ազդարարում: Ի՞նչ սկզբի մասին, դեպի ո՞ւր տանող:
Բոլոր դեպքերում կա ցանկություն հավատալու, որ սափրված Նիկոլ Փաշինյանը պակաս վտանգավոր կլինի, քան էր մորուքավորը: Չնայած ո՞վ գիտի:
Source: USAArmenia
Թեգերմասին Նիկոլ ուղերձ Փաշինյան Փաշինյանի
Կարդացեք նաև
Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից
Շատ-շատերի համար անակնկալ դարձած պաշտոնազրկումների խնդրում կարծես աննկատ մնաց մի կասկածելի հանգամանք, որին թերևս արժե …