Չորեքշաբթի , 4 Դեկտեմբերի 2024

Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը


Հայաստանում հերթական կադրային ջարդն է տեղի ունենում. շատերի համար անակնկալ կերպով իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել այնպիսի կարկառուն իշխանավորներ, ինչպիսիք են Գնել Սանոսյանը, Ռուստամ Բադասյանը, Սասուն Խաչատրյանը, Կարեն Անդրեասյանը, Արգիշտի Քյարամյանն ու Վահե Ղազարյանը: Այսպիսով՝ արձանագրենք, որ Փաշինանն ուժայիններից թերևս միայն Արմեն Աբազյանին ձեռք չի տվել:
Շատերն այս ամենի պատճառը Կառավարության վերջին նիստում են փնտրում, որտեղ վարչապետը բացահայտորեն դժգոհել էր ուժայիններից ու դատաիրավական համակարգից, մինչդեռ առավել խորագետները հակված են կարծել, որ գործ ունենք նախապատրաստական աշխատանքների հետ՝ ընտրություններին ընդառաջ: Իսկ թե դրանք կլինեն արտահերթ, թե հերթական, թերևս էական էլ չէ, էական է ինքնին նման արմատական մոտեցումն այդ հարցին:
Սա նշանակում է, որ Փաշինյանը շատ լավ գիտի իր իրական վարկանիշի մակարդակն ու հասկանում է, որ եթե չփորձի հանրության մոտ նոր սկզբի տպավորություն թողնել, ապա ընտրություններում չի կարողանալու ցանկալի արդյունք ապահովել:
Ուժայիններին թիրախավորելը պայմանավորված է հանրային դժգոհություններով. երկրում աճում է հանցագործությունների մակարդակը, դատարանները շարունակում են մնալ կոռումպացված, անարդարության զգացողությունը խորանում է և այլն:
Իրականում սա քաղաքական տեխնոլոգների կողմից լավ մշակված ու վաղուց իրեն սպառած հնարք է, երբ մաքրելու համար վերադասին, առկա խնդրները վերագրվում են ստորադասներին այն դեքում, երբ իրական պատասխանատուն հենց վերադասն է:
Արդյոք կազդի՞ այս հնարքը հանրային լայն զանգվածների վրա, թե՞ ոչ, դեռևս վաղ է ասելը: Վերջիվեջո մարդիկ հոգնել են ոչ միայն կամ գուցե ոչ այնքան առանձին չինովնիկներից, այլև՝ ողջ իշխանությունից, որի փոփոխությունը կենսական հարց է դարձել ողջ հայ ժողովրդի համար:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով