Շատ-շատերի համար անակնկալ դարձած պաշտոնազրկումների խնդրում կարծես աննկատ մնաց մի կասկածելի հանգամանք, որին թերևս արժե առանձին անդրադարձ կատարել: Խոսքը, մասնավորապես, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին է: Ողջ խնդիրն այն է, որ նա ներկայացնում է դատական իշխանությունը, որը, համաձայն օրենսդրության, գործադիր իշխանությունից միանգամայն անկախ թև է: Ասել կուզի՝ Նիկոլ Փաշինանի «խնդրանքը»՝ Կարեն Անդրեասյանին ոչ միայն ապօրինի է եղել, այլև բնութագրական:
Դա վկայում է մեկ բանի մասին՝ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ կամ ԲԴԽ, իսկ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սին են ու իրականությունից կտրված, քանի որ եթե դա իրականությանը գոնե մի թիզ մոտ լիներ, Կարեն Անդրեասյանը Նիկոլ Փաշինանի «խնդրանքով» առաջինը հրաժարական չէր ներկայացնի, այլ գոնե կվիճարկեր այդ «խնդրանքը»՝ գոնե անձնական շահերից ելնելով:
Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Անդրեասյանը շարքային զինվորի նման ենթարկվել Փաշինայնի «խնդրանքին»:
Ենթարկվել է, քանի որ նրա տակն այնքան կեղտ կա, որ համառելու դեպքում հետևաքները կարող էին անկանխատեսելի լինել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ղեկավար պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր մարդու վրա այնքան կոմպրոմատ ունի, որ ցանկության դեպքում կարող է յուրաքանչյուրին էլ ծնկի բերել՝ անկախ նրանից, թե ինչ է գրված ասենք Սահմանադրությունում: Հայաստանում միայն մեկ սահմանադիր կա, և դա Նիկոլ Փաշինյանն է, իսկ մնացած ամեն ինչ խիստ պայմանական է՝ կախված իրավիճակից:
Հայաստանում չի եղել ու չի լինելու անկախ դատաիրավական համակարգ այնքան ժամանակ, քանի դեռ երկրում տեղի չի ունեցել իրական հեղափոխություն. 2018-ինը ֆեյք էր, թատերական ներկայացում:
Source: USAArmenia
Թեգերայնքան անկախ Կարեն Հայաստանում միայն Նիկոլ
Կարդացեք նաև
Ի՞նչ ուղերձ է հղում Նիկոլ Փաշինյանը՝ սափրելով դեմքը
Նիկոլ Փաշինյանի սափրվելը լայն արձագանք է գտել ոչ միայն սոցցանցային տիրույթում. շատերի համար անակնկալ է …