Հինգշաբթի , 13 Փետրվարի 2025

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս


Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց տրամադրվող արտոնությունների մասին։
Այսպես, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստան ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ՝ ՀՀ կառավարության սահմանած բնաիրային չափերը չգերազանցող քանակներով։
Հայաստան ժամանելիս անձը կարող է արտոնությամբ ներմուծել կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ, անձնական գործածության իրեր՝ յուրաքանչյուր տեսակից 10 հատ և այլ տնային գույք՝ յուրաքանչյուր տեսակից 6 հատ:
Արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց տրամադրվող արտոնությունների ուղեցույցը՝ այստեղ։
Մանրամասները ներկայացված են տեղեկատվական հոլովակում։


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք

ԱԺ-ում խոսելով իր թիմի կողմից վարվող քաղաքականության հայեցկարգի թեմայով ու հայտարարելով, թե վարում են բալանսավորման …