Չորեքշաբթի , 4 Դեկտեմբերի 2024

ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի


Կա ձևավորված մի պատկերացում, ըստ որի՝ Դոնալդ Թրամփի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում կարող է լավ չազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա, ինչը, սակայն, հերքելու է եկել Թրամփի համակիր, հոգևորական Ջոել Թենին՝ վստահություն հայտնելով, որ Թրամփի վարչակազմը կլինի Միացյալ Նահանգների ամենահայամետ վարչակազմը՝ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր: «Հաստատված է՝ ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան երդմնակալությունից հետո: Թող Աստված օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց իր արդարությամբ և պարգևելով հարատև բարգավաճում», – ֆեյսբուքյան էջում գրել է Թենին:
Թենիի հայտարարությունները բավական բարձրագոչ են հնչում ու հաճելի: Իսկապես որ Թրամփի թիմում կան ընդրգծված հայամետ դեմքեր, ինչը թույլ է տալիս՝ հուսալու, որ Հայաստանի համար հատկապես այս ճակատագրական շրջանում ԱՄՆ-ն կցուցաբերի պատշաճ աջակցություն:
Խնդիրը, սակայն, այն է, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ում նախագահ դառնար «յան» վերջավորությամբ ազգանուն ունեցող մեկը, դա բավական չէր կարող համարվել՝ ակնկալածը երաշխավորված համարելու, քանի որ քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, ոչինչ միակողմանիորեն չի լինում: Խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխող վերանախավն է իրականում:
Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում արդարացված է համարել Հայաստանի դեպքում «Արևմտյան Ադրբեջան»-ի կիրառումը՝ թուրքական այդ ստոր քարոզչությունն արդարացնելով մեր կողմից բանեցվող «Արևմտյան Հայաստան» տերմինով: Նրա այս հայտարարությունը բավական լուրջ արձագանք է գտել հանրության շրջանում:
Փաշինյանի հարցազրույցից պարզ էր դարձել, որ վերընտրվելու դեպքում շարունակելու է է՛լ ավելի մեծ ջանասիրությամբ Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»՝ դառնալով Կովկասում թուրքական շահերի արտահայտիչը: Թուրքական շահերի արտահայտիչ իշխանությունը կարո՞ղ է արտահայտել կամ առաջ տանել հայկական շահերը: Ոչ, իհակե, քանի որ չկա շահերի որևիցե իրական ընդհանրություն:
Հետևաբար՝ որքան էլ ԱՄՆ ղեկավարությունը շանս տա Հայաստանին կամ կանգնի նրա կոքղին, եթե իշխանությունները հակված չլինեն՝ սպասարկելու սեփական ժողովրդի ազգային շահերը, որևիցե օտար իշխանություն դա նրանց փոխարեն չի անելու ու պարտավոր էլ չէ, քանի որ ոչ ոք պարտավոր չէ հայից ավելի հայ լինել:
Այնպես որ՝ հարցը, թե ինչպիսին կլինեն հայ-ամերիկյան հարաբերություները նորընիր նախագահի օրոք, արդյոք նոր վարչախմբի օրոք Հայաստանը կգտնի՞ պաշտպանություն թուրք-ադրբեջանակն ագրեսիայից, թե՞ ոչ, մնալու է բաց այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխում է «Քաղաքացիական պայմանագիրը», որին որոշ ուժեր օժտել են իշխանությամբ՝ Հայաստանը քարտեզից ջնջելու:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը

Առաջին բանը, որ սափրված Փաշինյանն արել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Արագածի գագաթներ պատկերող լուսանկարը հրապարակելն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով