Սեփական թիմի շարքերը «ավելորդ» մարդկանցից մաքրելու Նիկոլ Փաշինյանի որոշումը կարծես թե վարակիչ է դարձել խորհրդարանական ընդդիմության համար: «Հայաստան» դաշինքից որոշ պատգամավորներ բացեիբաց խոստովանել են, որ մտադիր են իրենց սկանդալային թիմակից Գեղամ Նազարյանի առաջ ուլտիմատում դնել՝ կա՛մ հրաժարվել երկակի կեցվածքից, կա՛մ լքել ընդդիմության շարքերը:
Հիշեցնենք, որ օրերս իր հարցազրույցում Նազարյանը հայտարարել էր, թե ընդդիմության օրակարգում չկա Նիկոլ Փաշինյաի հեռացման հարց՝ այդպիսով, ըստ էության, բացելով որոշ խաղաքարտեր ու հարվածի տակ դնելով խորհրդարանական ընդդիմության՝ առանց այն էլ գրեթե գոյություն չունեցող վարկը:
Սա կարող է նշանակել այն, որ ընդդիմությունը ևս փորձում է պատրաստվել ընտրությունների՝ ազդվելով թերևս առավելապես իշխանություններից ու ինչ-որ իմաստով կրկնելով նրանց վարքագիծը:
Գեղամ Նազարյանի ով լինելը, իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չի եղել, բայց այն, որ հենց հիմա է նման որոշում կայացվել, խոսում է այն մասին, որ ընդդիմությունը ևս գիտակցում է, որ առանց ինքնամաքրման չի կարող խորհրդարան անցնելու որևիցե հույս փայփայել:
Մյուս կողմից, սակայն, իրավիճակը կարող է ունենալ երկակի նշանակույուն, քանի որ եթե Նազարյանը, այնուամենայնիվ, որոշի Նիկոլ Փաշինյանի հանդեպ իր բարի վերաբերմունքն է՛լ չթաքցնել, ապա հանրության մոտ կարող է հարց ծագել՝ ընդդիմության մյուս պատգամավորների հետ կապված՝ արդյոք միայն Նազարյա՞նն է, որ Փաշինյանի թաքուն կողմնակիցն է, կամ արդյոք վերջնիս դեմ տարված պայքարն ու տարբեր փուլերում արձնանագրված անհաջողությունները պայմանավորված չե՞ն եղել գեղամնազարյանների գործոնով հենց ընդդիմության ներսում:
Ընդդիմության համար թերևս ամենացանկալի սցենարը կլինի Նազարյանի «ապաշխարանքը» ու դրա հիմքով թիմից չվռնդվելը, բայց դա էլ խնդրի կատարյալ լուծում չի կարող համարվել, քանի որ վռնդեն-չվռնդեն, Նազարյանն արդեն իսկ հասցրել է ապացուցել իր իշխանամետությունը՝ թողնելով ընդդիմության ներսում 5-րդ շարասյան տպավորություն:
Ընտրությունները սարերի հետևում չեն, իսկ ընդդիմության համար ամենավատ նորությունն այն է, որ ՔՊ-ի վարկանիշը ներկա պահի դրությամբ գերազանցում է բոլորին՝ միասին վերցրած:
Source: USAArmenia
ԹեգերԳեղամ ընդդիմություն կարող Նազարյան Նազարյանի Նիկոլ Փաշինյանի
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ հանրությանը վաճառելու ոչինչ չունի՝ բացի մի բանից
Իր նոր հարցազրույցում փորձելով հիմնավորել կամ բացատրել, թե ինչու է միանգամից 6 ղեկավարի ուղարկել հանգստի՝ …