«Իրավիճակը Հալեպում. հայ համայնքի ճակատագիրը. անվտանգության մտահոգություններ և մարդասիրական կարիքներ» թեմայով քննարկմանը Զարեհ Սինանյանի ենթակա՝ հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը հայտարարել է, որ Հալեպում դեռևս մնում է 10-12 հազար հայ, որոնց տարհանումը հնարավոր կլինի կազմակերպել պատեհ հնարավորության առաջացման դեպքում: Սիրիահայերի առաջին խմբի ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին։
Սիրիայում ստեղծված իրավիճակը բավական մտահոգիչ է նաև տեղի հայության ճակատագրին սպառնացող անորոշության ու անվտանգային մարտահրավերների առումով: Չնայած այնտեղ կատարվողը շատերը դիտարկում են աշխարհքաղաքական պրիզմայով, սակայն ոչ փոքր համայնք ունեցող ժողովրդի համար այն նախևառաջ հումանիտար խնդիր է, որին պետք է տրվի արդյունավետ լուծում:
Նմանատիպ խնդրի Հայաստանը բախվել էր դեռ տարիներ առաջ, երբ իրաքահայերից շատերը փորձել էին իրենց համար նոր տուն գտնել Հայաստանում: Ժամանակի կառավարությունը չնայած փորձեց ինչ-որ բաներ անել, բայց այդպես էլ չհաջողվեց մարտահրավերներին պատշաճորեն դիմակայել:
Ի՞նչ է լինելու այս անգամ, եթե տասնյակ հազարավոր հայեր Հայաստան գան: Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է նայել Հայաստան բռնագաղթած արցախցիներին, որոնց հանդեպ պետությունը, ի դեպ, բավական բարի վերաբերմունք ցուցաբերեց, բայց՝ անբավարար: Այսօր արցախցիների մի ստվար հատված կա՛մ Հայաստանում չէ, կա՛մ պատրաստվում է արտագաղթել հիմնականում Ռուսաստան:
Սիրիահայերը, եթե արտագաղթելու ցանկություն էլ ունենան, ապա պարզ չէ, թե ուր են գնալու, քանի որ արևմտյան երկրները սկսել են խստացնել միգրացիոն քաղաքականությունը: Սա նշանակում է, որ ներգաղթյալները դառնալու են Հայաստանի խնդիրը՝ երկիր, որ չի կարողանում նույնիսկ իր հիմնական բնակչության տարրական խնդիրները լուծել, բայց ոչ թե այն պատճառով, որ փող չկա, այլ՝ այն, որ մենեջմենթ չկա, արդյունավետ կառավարում ու տեսլական չկա:
Սփյուռքահայերին Հայաստանում ակնհայտորեն չեն սպասում՝ չնայած այն դեմագոգիկ հայտարարություններին, որ երբեմն Զարեհ Սիանյանն է անում: Կարճ ժամանակ առաջ քաղաքային մետրոյի անցումներից մեկում սփյուռքահայերին նույնիսկ առևտուր անել չէին թողնում՝ հարկադրելով իրերը հավաքել ու այլ վայր տեղափոխվել՝ չառաջարկելով այլընտրանքներ:
Սփյւոռքահայերը չեն կարող այլևս հույս կապել մի կառավարության հետ, որը նույիսկ Արարատի պատկերն է անթույլատրելի համարում ու հայտարարում՝ չկա Արևմտյան Հայաստան և վե՛րջ: Ինչպե՞ս կարող են Ցեղասպանութան զոհերի սերունդները «նոր Հայաստանում» տեղ ունենալ, եթե այդ երկիրը Թուրքիայի՝ Սփյուռքի ոխերիմ թշնամու «թելն է թելում» ու չի էլ դա թաքցնում:
Նոր Հայստանում բազմաբղետ ասիացիներն են դարձել թրենդային, է՛լ ի՞նչ սփյուռքահայ կամ «ախպար»:
Source: USAArmenia
ԹեգերՀայաստան Հայաստանում
Կարդացեք նաև
ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
Այն, որ Հայաստանը վերածվել է թմրավաճառութան ու թմրամոլության տարածաշրջանային կենտրոնի, հայտնի իրողություն է, ինչպես և՝ …