Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին


ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որ գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հրապարակել է մի տեսանյութ, որտեղ դասական տաքսիների փոխարեն ինքնավար տաքսիներն են ծառայություն մատուցում փողոցում: «Ինքնավար տաքսիները լիարժեք աշխատում են քաղաքային երթևեկության մեջ»,-իր հիացմունքն է արտահայտել Արշակյանը փաստի առնչությամբ:
ԱԺ փոխխոսնակի այս հրապարակումը չէր արժանանա ուշադրության, եթե չլիներ մի կարևոր հանգամանք՝ ՔՊ-ական իշխանության արկածախնդրությունը:
Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ Արշակյանի այս հրապարակումն ինքնանպատա՞կ է արվել, թե՞ որոշակի մտադրությունների մասին է այն վկայում: Ժամանակին եթե մեկն ասեր, որ 100 դրամանոց մետաղադրամները Երևանում կարող են դառնալ գտածո, բոլորը կծիծաղեին, մինչդեռ հիմա, երբ Տիգրան Ավինյանն իբր բարեփոխում է տրանսպորտային համակարգն ու դրա շրջանակներում իրականցրել է բոլորին հայտնի փոփոխությունները, 100 դրամանոց գտնելը դարձել է հերոսություն:
Արդյոք Հակոբ Արշակյանի կողմից ինքնավար տաքսիների մասին տեսանյութի հրապարակումն առաջին քա՞յլն է՝ երևանում տաքսիների ոլորտում ևս «բարեփոխումներ» անելու: Օրինակ՝ մի «բարեփոխում» էլ իշխանություններն արել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ արգելելով բազմաթիվ անկախ տաքսիստների այնտեղ աշխատել՝ փոխարենն օգնելով իշխանությունների հետ փոխկապակցվող տաքսի ընկերություներից մեկին ազատորեն ու առանց մրցակցության փող աշխատել Հայաստան ժամանողների հաշվին: Շատ հնարավոր է, որ շուտով կարող են Երևանում տաքսի ծառայությունների ոլորտը ևս «բարեփոխել» այնպես, որ ոլորտում շրջանառվող փողերը կենտրոնանան իշխանությունների կամ նրանց հետ աֆիլացվող մասնավորների ձեռքում: Այդ նատակին հասնելու լավագույն ճանապարհներից մեկը կարող է լինել հենց ինքնավար տաքսիների շահագործում սկսելը ու այդ հիմքով ավանդական տաքսիների աշխատանքն արգելելը:
Մինչդեռ տաքսի ծառայություն մատուցելն այսօր Հայաստանի բնակչության մի ահռելի մասի համար հանապազօրյա հացի խնդրի լուծման միակ միջոցն է դարձել, և եթե իսկապես Արշակյանի կողմից հրապարակված տեսանյութն այն է, ինչի մասին խոսվեց, ապա վայը եկել ու տարել է շատ-շատերին:
Հուսանք՝ Հակոբ Արշակյանի հրապարակումը կմնա որպես լոկ զվարճանքի միջոց՝ չդառնալով քաղաքային իշխանությունների համար ուղեցույց, հակառակ դեպքում ականատես ենք դառնալու լրջագույն սոցիալական ցնցումների ու դրանցից բխող արտագաղթի ահռելի ալիքի:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել

Գյումրու Քաղաքապետարանի պաշտոնական Էջի հայտարարություն է տարածել Source: USAArmenia

1 օր ago

Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում…

1 օր ago

Ազգային միասնության, սիրո և շնորհակալության փառատոնը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում (տեսանյութ)

Աշուն է՝ լցված սիրով, գույնով, բույրով և հեքիաթով։ Այսամենը պարզապես եղանակ չէ․ աշունն իր ոսկեգույն…

1 օր ago

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ 147 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿՈՎ, ԱՌԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Կառավարությունն ու առողջապահության նախարարը կրկին խոսում են առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) մեկնարկի մասին՝ խոստանալով, որ…

1 օր ago

Հարկավոր է իմանալ, որ վիրտուալ տիրույթը ևս հասարակական տիրույթ է …

Մամուլի ազատականացման ֆոնին, ինչպես նաև համացանցային չվերահսկման արդյունքում ձևավորվել է այնպիսի մշակույթ, որ ով ուզի,…

1 օր ago