Հայկ Մարտիրոսյան
Ժամեր առաջ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին: Երկու հայտարարություն առանձնապես ուշագրավ է դեռևս Հայաստան կոչվող գարշահոտող փլատակապետության ժամանակավոր բնակիչների տեսանկյունից (թեև դրանք դրա վրա էլ թքած ունեն):
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է:
«Մենք չենք կարող հանդուրժել դա: Հայաստանը սպառնալիք է մեզ համար: Մենք կործանելու ենք, մենք վերացնելու ենք Հայաստանը»,- ասել է Ալիևը:
Երկրորդիվ` Ալիևը հայտարարել է, որ ինչ էլ լինի` Զանգեզուրի միջանցքը լինելու է:
«Մենք չենք հանդուրժելու դրա չբացվելը: Այն նեզ անհրաժեշտ է: Մենք բացելու ենք այդ միջանցքը»:
Այսինքն` նախ վերցնելու են Սյունիքը:
Ալիևը նաև հայհոյել է Բայդենի վարչակազմին` հայտարարելով, թե «Սորոսի ժամանակաշրջանն ավարտվում է Ամերիկայում»:
Այդպիսով նա կիրառել է կրեմլյան` իր դաշնակցի` Պուտինի բառապաշարն ու խոսույթը և դրանով ցույց տվել, որ վստահ է, որ Թրամփի վարչակազմն իր ծրագրերի իրականացման առումով ամենահարմար վարչակազմն է:
Ըստ էության Ալիևը խոստովանել է բառացիորեն այն` ինչը ես արդեն երկու տարի է` գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնում եմ.
որ չի լինելու խաղաղություն:
Լինելու է հարձակում` Սյնիքի գրավման նախնական փուլով: Որից հետո լինելու է Հայաստանի Հանրապետության վերացում:
Հետաքրքիր է, որ Ալիևը այլևս անգամ չի էլ մըահոգվում այն հանգամանքով, որ, ըստ էության, իր սատրապի` Նիկոլ Փաշինյանի` հայերին ձրի վաճառվող քարոզչությունը, թե խաղաղություն է լինելու` հօդս է ցնդում սրանով:
Իսկ դա նշանակում է, որ արդեն այլևս անգամ Նիկոլ Փաշինյանը պետք չէ իրեն, որովհետև ողջ Հայաստանի ռազմական գրավման պլանը պատրաստ է և մոտ է այն իրականացնելու օրը:
Հետևաբար, ի սկզբաբէ սուտ դուրս կգա Փաշինյանը, թե արժանահավատության շղարշով կվաճառի կեղծիքը սեփական ցեղախմբին` այլևս կարևոր էլ չէ:
Ոչինչ այլևս կարևոր չէ:
Ինչպես ասել էի` վերջը մոտ է:
Թող կործանվի գրողի ծոցը, քանի որ դա հենց իր` կործանվողի երազանք է, որի համար կործանվողն ինքը որևէ ջանք չի խնայել: Լինի 100 տարի առաջ, թե վերջին 34 տարիների ու հատկապես վերջին 4 տարիների ընթացքում:
Արժանի է կործանման և այլևս անխուսափելիորեն կործանվելու է: Իսկ լավատես քաղաքական ֆանատիկոս-աղանդավորները ու մնացած խաժամուժը թող շարունակի կարծել թե ինքը պայքարում է, երկիր է փրկում, կամ էլ թե որևէ մեկը որևէ մեկին որևէ բան կարող է «թույլ չտալ»:
Չկա պայքար, չի լինելու պայքար: Չկա երկիր, չի լինելու երկիր:
Կար հայրենիք`չկա և այլևս չի լինելու հայրենիք:
Source: USAArmenia
Թեգերայլևս Երկիր լինելու Հայաստան
Կարդացեք նաև
Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը
Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է դեպի Հայաստան բոլոր չվերթերը։ Այս մասին ավիաընկերութունը պաշտոնական հաղորդագրություն …