«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել ու մի թթու խոսք ասել իշխանություններին:
Կարելի է ասել սա նախընտրական փաշինյանական հնարք է ՝ ընտրություններից առաջ ձերբազատվելու իր ընդդիմախոսներից:
Այլ կերպ ասած Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, և մի երկու զազրախոսներ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Source: USAArmenia
Թեգերընտրությունց Փաշինյան
Կարդացեք նաև
Իշխանական պոդքաստի իրական նպատակը. Փաշինյանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը
Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը շարունակում է հանրությանը ներկայանալ նոր՝ պոդքաստային ֆորմատով՝ օգնելով հանրությանը նորովի բացահայտել …