Երկուշաբթի , 10 Փետրվարի 2025

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել: Բայց դա այլ թեմա է: Հայերին, սակայն, դրանք առնչվում են ոչ միայն այն առումով, որ ազգությամբ լոսահայերի մի որոշ հատված (հիմնականում մեծահարուստները) զրկվել են տներից, այլև մեկ այլ առումով ևս:

Լոս Անջելեսի դքսությունում բնակֆոնդը վերջին երկու տարիներին սարսափելի թանկացել էր: Հատկապես հայկական բարեկեցիկ գետտոներում` Գլենդեյլում, Բրբանքում և անգամ ոչ շատ բարեկեցիկ Հյուսիսային Հոլիվուդում կամ առավել պակաս բարեկեցիկ Վեն Նայսում:
Հիմա տասնյակհազարավոր լոսանջելեսցի ամերիկացիներ զրկվել են ամեն ինչից և բնականաբար տանիքից: Մանհեթթենի հսկա կղզուց ավելի մեծ տարածքով ենթաքաղաքներ են այրվել այս օրերին Լոս Անջելեսում: Դա արդեն իսկ ստեղծել է անշարժ գույքի աննկարագրելի բարձր պահանջարկ և աննկարագրելի հսկա դեֆիցիտ: Եվ հենց ազգությամբ լոսանջելեսահայերի սիրելի ենթաքաղաքներում է այս պահին ամենամեծ պահանջարկը: Իսկ դա նշանակում է, որ վարձակալության և գնման գները դառնում են աստղաբաշխական: Քաղաքի վերականգնումը տարիներ կտևի: Շատերն այլևս երբեք տուն չեն էլ գնի` նախընտրելով ապրել վարձով:
Հիմա, երբ հավանաբար այս տարի Հայաստանի այս վերջին ծվենը սկսի վերածվել Արևմտյան Ադրբեջանի, Հայաստանը հանձնող հայերի գերակշիռ մասը սովորականի պես հանձնելուց հետո վռնդվելու է իր պապերի ստեղծած հայրենիքից: Եվ ով ճար ունի` փորձելու է կաց գտնել լավագույն հացի վայրում` ԱՄՆ-ում, մասնավորապես Լոս Անջելեսում:
Եվ այդ հարցում անգամ արդեն դրանց բախտը այլևս չի բերելու:
Հատկապես նորեկների համար աննկարագրելի դժվար է լինելու Գլենդելում անգամ մի վրան գտնել, որի տակ կկարողանան շարունակել իրենց գոյությունը:
Բայց դա ոչինչ: Կարևորը հիմա հանձնեն հայրենիքը, հետո …
հետո լավ կԸլնի, բալՔիմ մի բան լավ կըլնի: Աստված մենՁ Ա, վատ բան մի ասեք,ո ր վատ բան չԸլնի: Վատ բաները մենակ Լոսում են ԸլՈւմ, մԵզի ոՇ մի բան էլ չի ԸլԻ:
Հ.Գ. Լուսանկարը ԱԲ-ով կառուցված տեսանյութից է։ Տեղադրել եմ` միայն թեմատիկ առումով, այլ ոչ լուսանկարի վավերականության իմաստով։
Հայկ Մարտիրոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահի տեղակալ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով